Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Վերջում Շնորհքը ամենքի ցավին ճար է անում։ Հազարան բյուլբյուլի երգով Սինամ թագավորի կնոջը, որ ագռավ էր, կրկին կին է դարձնում, ինչպես արջ-այգեպաններին մարդ շինեց, երգչին էլ դարձյալ ձգում է այն դրախտը, նա քանի երգում է, նա վերանում է, (գալիս է այն թռչունը, որ տարավ) կորչում, անհետանում այս աշխարհքից...

Թե արջ մարդիկը, թե ագռավ կինը— կրկին փոխվելով, կարծես նոր են ծնվում, մաքուր, անմեղ, անարատ։


Խոր գիշեր էր, երբ Շնորհքը հասավ հոր աշխարհքը։ Լուսադեմին Հազարան բյուլբյուլը կանչեց։ Մարդիկ զարթնեցին։ Թագավորը զարթնեց, տեսավ արշալույսը բացվել է և էլ առաջվան դրախտը ավելի գեղեցիկ, արջերը՝ մարդիկ, ավելի մաքուր ու անարատ։


Շնորհքը Սինամին ասում է, որ գա իր հոր տերությունը, այնտեղ է Շնորհքը։ Ագռավին էլ արջերի նման մարդ է շինում Հազարան բյուլբյուլը— նորոգված, մաքրված— Սինամն էլ ջահելացավ, երգիչն էլ դրախտն ընկավ, աղավնիները <1 անընթ․>, իսկ Շնորհքը միացավ, ամուսնացավ Հազարան բյուլբյուլի տիրուհու հետ, և ապրում են անխառն ու սուրբ, ինչպես ձայների ներդաշնակություն, ինչպես երգն ու իր ձայնը, ինչպես երգի բառերն ու եղանակը։

Ամեն մի ցավատիրոջ ասում է․— Գնա այսինչ այգին, արքայի տերությունը, Շնորհքի մոտ, նա է քո ճարը։

Ինքը եկավ, նրանք էլ հավաքվեցին։

Եկավ Սինամը, տեսավ իր Ալվարդին ավելի գեղեցկացած, նորոգված, մաքուր, ինչպես մանուկ, և ինքն էլ երիտասարդացավ։ Եկավ թամբ շինողը, մոռացավ, ուշքը վերացավ, եկավ Ցնորք մինարեի երգիչը, տխուր, կարոտից մաշված, խորտակված։ Նրան էլ տարին մշտադալար այգին, ներս մըտավ թե չէ, աղաղակեց՝ ահա, այս էի որոնում... գտա՛։