Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գնում խնդրում, որ ներկայանա։ Ներկայանում է, տեսնում է ծերացած, ճերմակած, բայց զարմանալի գեղեցիկ։

— Նստի՛ր, որդի։

Հաց են բերում։ Թե՝ ո՞ւր ես եկել։ Թե՝ եկել եմ պատմությունդ լսեմ։ Թե՝ ափսոս չե՞ս, որդի, որ իմ պատմությունս լսես։ Այս է պայմանը, որ...— Թեկուզ մեռնեմ, միայն թե լսեմ։

Հրամայեց ծառաներին, վեր բերին մի ոսկի վանդակ՝ մեջը մի ագռավ նստած։ Թե՝ տեսնո՞ւմ ես այս ագռավը։ Թե՝ տեսնում եմ։— Սա իմ կինն է, թե՝ ճի՞շտ է, Վարդիկ։ Թե՝ ղա՜։ Թե՝ ես գեղեցի՞կ եմ, թե չէ։ Թե՝ քեզ նման գեղեցիկ մարդ ես կյանքումս տեսած չեմ։— Իսկ սրանից 40 տարի առաջ ի՞նչ կլինեի։ Թե՝ դրան էլ խոսք չի լինիլ:

Հրամայեց ծառաներին, բերին մի սև արաբի գլուխ, թանկագին քարերով զարդարված։ Թե՝ տեսնո՞ւմ ես այս արաբին։ Թե՝ տեսնում եմ։ Թե՝ սա էլ իմ կնկա սիրեկանն է, ճի՞շտ է, Վարդիկ։ Թե՝ ղա՛։ 40 տարի սրանից առաջ մի գիշեր կինս որ ծոցս մտավ, տեսա որ սաստիկ սառն էր ձեռն ու ոտը։ Հարցրի, թե՝ ո՞րտեղից ես գալիս, թե՝ ոչինչ, դուրս գնացի ու ներս եկա։ Մի՞թե սառեցի։— Դուրս գնալով ու տուն գալով այդքան կսառչե՞ն։ Մեջս կասկած ընկավ։ Մտքումս դրի, հետևեմ։ Մյուս գիշեր սուտի քնած եմ, տեսնեմ դոշիս մի հուլունք դրեց։ Միշտ այդ հուլունքով է ինձ քնացնելիս եղել։ Որ դրեց, ես զգացի, որ մրափն ինձ կոխում է, ես վերցրի, ձեռքումս պահեցի։ Նա դուրս եկավ, հետևեցի։ Տեսա եկավ, ձի նստեց ու գնաց։ Ես էլ ձի հեծա, հետևեցի։ Գնաց֊գնաց, մհ քարանձավի դռան վեր եկավ, մտավ ներս։ Ես էլ մտա։ Տեսնեմ 41 մարդիկ՝ արաբներ, գլխավորն էլ այս արաբն էր, ճի՞շտ է, Վարդիկ։ —Ղա՜,— ագռավը կռավաց։ Սա տեսավ թե չէ, կնոջս վրա բարկացավ, թե՝ անզգամ, ո՞ւր էիր մինչև հիմա։ Թե՝ ինչ անեմ, իմ մեռած մարդուն հազիվ կարողացա քնացնել— Ո՛չ, քեզ պետք է պատժեմ։ Ու հրամայեց՝ խփեցեք դրան 1900 փայտ։ Սրա ընկերները խնդրում են, թե՝ եթե այդքան փայտ խփենք, նա կմեռնի, թողեք մի ավել վերցնենք, մի քանի անգամ խփենք, էլի քո խոսքն անց կացած կլինի։ Այդպես էլ արին ու հաշտվեց։ Կնոջս հագցրին մի տեսակ շոր,