Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Նույն հորը և նույն հարցը։

— Չեմ իմանում, խանըմ, միայն խնդրում եմ ինձ ժամանակ տաս 40 օր, ինչպես սովորություն կա մեզանում։

— Լա՛վ, տվի։

Գնում է։ Ման է գալիս— մի մեշում պատահում է գիլի բնակարանի— մեծ քուրը։

Սնդուկը դրեց, որ գելը չուտի։

— Ոտնատեղ կար— հողածին է եկել։

— Թե մեծերն են՝ կուտեմ, թե պստիկը՝ իմ գլխի վրա տեղ ունի։

Հանեցին, խրխին հանեց գելը, դառավ մի թագավոր—էնտեղ կանգնեց։ Երեք օրից հետո հարցրեց դարդը գիլու թագավորը։ Չիմացավ— բոլոր ջանավարներին հավաքեց—չիմացան։ Ղրկեց մյուս քրոջը, թե մենք սնուսակից ենք։ Երկու գել դրեց հետը— տարան միջնեկ քրոջ տունը։ Նույն պատմությունը, թե արջը կուտի։ Էլի սնդուկում պահեց— էլի նույնը։

Վալլահ, մի խոսքի համար եմ էս սարերն ընկել։ Սինամ գյուլա... Բոլոր արջերը հավաքեց—չիմացան—ղրկեց Սինամահավքին։

Նույն պատմությունը։ Ասավ՝ էլ ուրիշ տեղ հավք թռչուն չմնաց։ Ասին՝ չէ— միայն քո հոր ժամանակից ծեր հավքեր են մնացել էս ինչ սարի ծերին, չեն կարող թռչել գալ. բերել տվեց։ Վալլահ, գիտենք, բայց դժար տեղ է։ Քու հերը մի գամ ղրկեց, որ երկինք ելնենք, տեսնենք ինչ լավ երկիր կա։ Ելանք երկինք, տեսանք մի քաղաք, որ կրակի պես էրվում էր— մի շինություն կար... 1,000 հոգով ղրկեց գնացինք— երինջներով լիացնում էր ամենքին։ Ակունքներով ու ոսկով շինած։ 7 տարուց հետ— մին էլ երկինք ելանք— տեսանք վրեն սև էր քաշած։ Որ իջանք, որը մեղ թվանքով, որը նետով, որը քարով զարկեց— փախանք եկանք։ Էնտեղ կիմանա էդ խոսքի պատասխան ուզողը։

Տղեն խնդրում է— որ գոնե իրեն տանեն էն քաղաքը։ Հավքն ասում է՝ գլուխդ կկտրի— եթե խոսքն իմացար։ Եթե մեզ պես հավք դարձար ու իսան եղար— կարող ես։

Դարձավ հավք— թռչել սովրեց— երկինք ելնել-իջնել — մարդ դառնալ։ Գնաց իջավ քաղաք։ Աղքատի կերպով գնաց