Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
82—84 Իրավ, տեսնելով մարդ չէր դիմանում,—
Այնպիսի թըռչնակ այնպիսի բընում...
Նա գեղեցիկ էր, պայծառ ու մաքուր,
85—86 տողերի միջև՝
Ուրիշի վըշտի համար արտասվում,
Արցունքն առվակի նըման էր հոսում,
Եթե չէր հասնում տանջանքն ամոքում,
Որ չէր կարենում տեսնել աշխարքում։
87—89 Բայց թե ծնված էր կռվող-տղամարդ։
Հուժկու էր կապսով և միշտ ուրախ էր
Աշխարքի ընդդեմ մենակ խիզախեր,
91—92 Նորա ձայներից մարում էր հոգին։
Նա լուռ էր, սակայն ընկնում էր արդեն.
94—95 Բայց ճգնում էի, որ սրտապնդվեն
Վերջին բեկորներն թանկագին մեր տան։
95 տողից հետո՝
Որսկան Էր եղբայրս, լեռներում հեռու
Որսում, քշում Էր գայլ ու եղջերու.
Այժմ անդունդք Էր բանտը յուր համար,
Իսկ շղթան— ամեն չարիքից վատթար։
VI
Լեմանի կապույտ ջըրերն ողողում
Շիլիոնի պատերն ծփում են, խաղում
Հազար ոտնաչափ խորության վըրա,
Այսքան ձգվում է գունդը կապարյա[1]
Շիլիոնի ճերմակ պարիսպներից ցած,
Որոնք չորս կողմից ջըրով են պատած։
Ջրերն ու պատերն այնտեղ միացել,
Կրկնակի ամուր բանտ են ստեղծել։
Եվ գիշեր-ցերեկ այն մութ նկուղում,
Որ մեզ կենդանի շիրիմ էր թվում,
Մենք լսում էինք մեր գլխի վերև
Խուլ շառաչյունը, ծփանքն հարատև։
  1. Լոտ, որով չափում են ջրերի խորությունը։