Այս էջը հաստատված է
| 275—276 | Եվ թռիչքն ավելի ուժգին էր թվում, |
| Երբ հանկարծակի ուղղում էր դեպ ինձ։ | |
| 279 | Գրեթե ցավեցի, որ լուսամուտին |
| 281—282 | Իսկույն շտապով իջա դարձյալ ցած, |
| Եվ մռայլ բանտիս խավարը ահա | |
| 283—284 տողերի միջև՝ | |
| Թարմ շիրիմն ինչպես կարող է ծածկել | |
| Մեկին, որ զուր ենք աշխատում փրկել։ | |
| Այնինչ հայացքըս գրգռած ուժից վեր, | |
| Այս հանգստության կարիքը ուներ։ | |
| 287—291 | Եվ երբեք պայծառ հույս չեմ ունեցել։ |
| Վերջապես եկան ինձ ազատելու. | |
| Ես չըգիտեի — ուր եմ գնալու, | |
| Ոչ նրանց հարցրի— ուր են ազատում,— | |
| Ինձ համար մին էր, ազատ թե բանտում | |
| 291—292 տողերի միջև՝ | |
| Ես վաղուց էի բանտին սովորել, | |
| Սովորել էի տանջանքը սիրել։ | |
| 292—293 | Եվ այնժամ մարդիկ իմ բանտի միջին |
| Երբ արձակեցին կապանքըս վերջին, | |
| 298—302 | Եվ միշտ ուշադիր հետևում էի, |
| Երբ խորասուզված նրանք տխրալի | |
| Իրանց արհեստով էին զբաղվում, | |
| Կամ նայում էի, երբ մուկն էր խաղում | |
| Լուսնի լուսի տակ։ Եվ ինչու նրանց պես | |
| 304—307 | Մենք բնակիչներ էինք ողջ մի տան |
| Եվ ես բոլորի պետը անսահման, | |
| Ամենքի մահվան վըճիռն իմ ձեռքում։ | |
| Բայց զարմանք բան է, հաշտ էինք ապրում. | |
| 310—311 | Ընտելանում է մարդ յուր վիճակին.— |
| Եվ հառաչեցի ես բանտիս շեմքին, | |
| 311 տողից հետո՝ | |
| Եղբոր թող արած շղթա ու տանջանք | |
| Դուրս էի գալիս դեպի ազատ կյանք։ |