Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/513

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էլ գեղեցկությունն ինձ չի հրապուրում,
                                 Նույնիսկ ոչ էլ դու։

Առասպելական այս այն ծերունի
Թափառող ջհուդի տանջանքն է երկար,
Որ չէր կամենում հանգիստը շիրմի,
               20 Իսկ կյանքում չըկար:
Ինձնից ո՞ւր փախչեմ,— ես չեմ ազատվում
Կյանքի մտրակից— իմ մըտքի դևից,
Որտեղ որ լինեմ, ամեն աշխարքում
               Հետևում է ինձ։

Ուրիշներն ահա կյանքն աղմըկալից
Նոր են վայելում տըված խնդության.
Օ՜, թող որ հրճվեն, և իրանց քընից
               Զարթնեն ինձ նման։

Դեռ շատ երկիրներ պետք Է թափառեմ,
30 Դեռ շատ կուզենամ անցյալս անիծել,
Եվ այն մտքով միայն կըմխիթարվեմ,
               Որ անց են կացել։

Բայց ի՞նչ են նրանք,— մի՛ հարցնիր այդպես,
Մի՛ ճգնիր սրտիս դիմակը պոկել,
Տեսնելու համար— ինչ դժոխք եմ ես
               Նորա տակ ծածկել։
<18>96.11

ԲՆԱԳՐԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



Ուղղումներ «Վտակի» (Վտ), Ա ինքնագրի (Ա) և
Բ ինքնագրի (Բ) վրա


     1

Վտ ա 0՜, ոչ, մի խնդա իմ վշտի վրա,
Ա, Բ, բ Ո՛չ, մի՛ ժըպտալ դու իմ մըռայլ դեմքին.