Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/569

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



83 — Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,

Պոեմի Հերոսը՝ Թըմուկ բերդի իշխան Թաթուլը, պատմական-իրական անձնավորություն չէ (որևէ գրավոր կամ բանահյուսական աղբյուրի մեջ նա չի հիշատակվում), այն բանաստեղծի գեղարվեստական երևակայության կերտվածքն է։

49 Իրան, Թուրան ողջ եկել են,

Նադիր Շահի թագավորության՝ Իրանի հետ միասին հիշատակելով նաև միջինասիական Թուրան երկրամասը՝ Թումանյանը ցանկացել է ստեղծել պատկերվող արշավանքի և ճակատամարտի վիպական հիպերբոլիկ պատկերացում։

79 Ծով են աչքերը Ջավախքի դըստեր,

Ջավախքը հնում եղել է Մեծ Հայքի հյուսիսային գավառներից մեկը, իսկ ներկայումս ընդգրկում է Վրացական ԽՍՀ Ախալցխայի, Ախալքալաքի, Ասպինձայի և Բոգդանովկայի շրջանները։ Ջավախքում են ծավալվում «Թմկաբերդի առումը» պոեմի դեպքերը։

82 Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում։

Նկատի ունի Մեծ Աբուլը, որը Ջավախքի ամենաբարձր լեռնագագաթներից է։ «Փարվանա» բալլադում այդ լեռն ստացել է «Բարձրագահ Աբուլ» մակդիրը։

91—92Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին.

Ֆիրդուսին X—XI դարերի պարսիկ մեծ բանաստեղծն է, «Շահնամե» էպիկական վիթխարի ստեղծագործության հեղինակը։ Ֆարսը Հարավային Իրանի նահանգներից է, միջնադարյան իրանական պետության կենտրոններից մեկը։ Գլխավոր քաղաքը Շիրազն է, որը հռչակված է եղել իր պարտեզներով,