Մենք է՛ն գիտենք, որ նա, ով որ ցավ է տվել ու աղետ.
Ստեղծել է ամեն ցավի ճարն ու [ճամփեն] իրեն հետ։
Չըկա մի ցավ արևի տակ, չըկա մի < . . . >
Որ չունենա գիտությունը նրան մի դեղ կամ դարման.
Գիտությունը լույս Է, արքա, աշխարհ իջած երկնքից,
Ճարեր ունի քաղած֊քամած ամեն հանքից ու տունկից.
Ետ Է բերում նա մեռելին հոգեվարքից իր վերջին, 50
Մի հոգին Է միայն պակասում— հավասարի արարչին։
Մի բան չըկա վեր երկընքում, երկրի վրա ու տակին,
Ողջ զընընել, ողջ մաղել Է— խաղալիք են իր ձեռքին։
Կանչիր թող գան քո տերության մեծերն ուսյալ ու գիտուն,
Եվ քո մարդկանց և քո այգուն նրանք կանեն օգնություն։
Էսպես ասին, պատվեր տվավ թագավորը (ծերունի),
Կանչեց երկրի ամեն կողմից գիտուններին անվանի։
— Ո՛վ գիտուններ, բացեք տեսնեմ, ի՞նչ տեսիլք Է արդյոք սա,
Որ ծերության անկար օրով իմ աչքերով ես տեսա։
Եվ ի՞նչ հնար կա < . . . > երկրի վրա ու տակին, 60
[Բարով, բույրով] լցրեք նորից եղեմական իմ այգին.
[Ազատեցեք, որ չըկորչեն իմ մարդիկը] հավիտյան,
[Տվեք նախկին տիպը ազնիվ, քնքույշ] հոգին բանական։
Էսպես ասավ, գլուխ տվին գիտունները արքային.
— Թող շատ ապրի Ալամ արքան ողջ ու հաստատ իր գահին.
Էս աշխարհում ամեն մի բան ունի իրեն մի պատճառ,
Էն պատճառն էլ ուրիշ պատճառ։ Էսպես անվերջ, անդադար,
Մինչև պատճառն սկզբնական՝ ծագման խորհուրդն Էս կյանքի,
Մինչև սկիզբն սկիզբների՝ ակն ու աղբյուրն ամենքի։
Ընչի համար էսպես է էս, շահ լինի քեզ թե վընաս,