120
<․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․>
Թե հնար կա քո մեծ վշտին, թե մի ճար կա քո ցավին,
Էն Հազարան ազնիվ հավքն է, որ դու չունիս տակավին,
Որ երգում է հազար ձենով, հազար ձևով կանչելով,
Հետն էլ բուրյան մշտադալար վարդ է թափում փնջերով.
Եթե խոսի [նա մի անգամ] <․ ․ ․ > նա մի օր,
Փուշ ու տատասկ վարդի կըփոխվեն, վարդ կըծաղկեն նորից նոր․
Ու պահապան քո [ծառաներ], որ դառել են այժմ արջ,
Ետ կը դառնան քնքույշ մարդիկ, ազնիվ ու լավ, քան առաջ․․․
— Ո՜վ երկնառաք բարի դու Տեր, գոչեց արքան <. . ․> 130
Պարգև կըտամ ինչ որ ուզի ավետաբեր քո լեզուն,
Բայց ո՞ր երկրռւմ, ո՞ր անտառում, ո՞ր սարում է նա երգում․․․
— Միշտ երջանիկ կախարդական անկոխ, անմեռ աշխարհքում․․․
Ասավ ծերը, քամի դարձավ ու չըքացավ իր աչքից,
Ապշեց արքան, քշվեց արքան աչքով տեսած հրաշքից։
<4>
Երեք կըտրիճ որդի ուներ Ալամ արքան ալևոր,
Կանչեց իրեն երեք որդուն ու արքունիքն իր բոլոր։
— Տեսա՞ք, ասավ, սիրուն որդիք, ինչ պատուհաս մեզ հասավ.
Մեր տերության միակ զարդը, միակ փառքը փըչացավ։
Ես՝ ծերունի, սրբի տեղակ ցուպ եմ արդեն ձեռս առել, 140
Այժմ էլ վըշտից ծունկս կըտրել, աչքիս լույսն է խավարել․
Ժիր մարդիկ եք– զենքներդ առեք, ձիանք հեծեք ամեհի,
< . . . > գըտեք— [բերեք ճարն ու դեղը մեր ցավի]։