Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Պիտի զըրկվես անդառնալի էս երկնային վայելքից․․․
Ասավ, թեթև թիկնեց լանջիս, փակեց աչքերն աստղավառ,
Ու ըստինքը աստվածային խաղում էին վեր ու վար։
Արբած իր կույս թարմությունից ու իր գեղից գերբնական
Գըլուխս իջավ, անգիտակից համբուրեցի ես նըրան․․․
«Ափսո՜ս…» կանչեց, ըսթափվեցի, չըքացել էր նա անհետ,
«Ափսո՜ս, թշվա՛ռ․․․» ղողանջում էր ու մարում էր սըրտիս հետ։
250 էս ժամանակ գետի ափից մի ուրիշը երևաց,
Էնքան թեթև, էնքան քընքույշ, որ անմարմին ինձ թըվաց։
Գալիս էր նա ծիծաղելով, զըվարթ, աշխույժ ու ազատ,
Ու հընչում էր էն ծըմակում անուշ ծիծաղն իր արծաթ։

(Երկրորդ փերին)

«Հա՛, հա՛, հա՛, հա՛,
Ի՛նչ խենթ է նա․․․
Ա՛խ, ի՛նչ խենթ է էն փերին.
Լող է տալիս վեր ու վար,
Ջըրի տակի ամպերին
Կուզի հասնի անպատճառ։

260 Ծիծաղում են պարիկները
Ողջ նըստոտած փըրփուրին,
Ծիծաղում են ծաղիկները
Փունջ֊փունջ կիտված ափերին..․»

Վերև նայեց, ճառագեցին դեմըս աչքերն իր սև֊սև,
Սիրտըս դողաց, խոնարհեցի իմ աչքերը ես ներքև։
— Ո՞վ ես, ասավ, դու բախտավոր, ի՞նչ հըրաշքով ներս մըտար,
Էստեղ բընավ ոտ չի դըրել դեռ մահացու մի օտար։
Ով էլ լինիս, երբ եկել ես մեր աշխարհը երջանիկ,