— Գելերը
— Ո՞նց թե գելերը․․․
— Ախպեր, ասինք, պատմելու ժամանակը չի, ցրտատար էլանք, մեռնում ենք, մեզ մի տաք տուն տարեք, էնտեղ կպատմենք։
Տարան մի տաք օդա, բուխարին թեժ արին, հացը դրին առաջներս, գլխներիս հավաքվեցին էսպես, ինչպես որ մենք հավաքվել ենք, ու սկսեցինք պատմել։ Պատմում ենք ու ծիծաղում, պատմում ենք ու ծիծաղում։
Վերջն էլ իմանանք, որ էն գեղը չենք եկել, որտեղ գալիս էինք, ճամփեն կորցրել ենք, ընկել ենք Պարնի գեղ։
— Դուք հո կրակն ու զուռնեն եք ասում, բայց գելը մի բանից էլ է վախենում. թե իմանաք ընչի՞ց,— հարց տվեց օտարականը։
— Թոկից,— ձեն տվին մի քանիսը։
— Ո՞նց թե թոկից,— զարմացան չգիտեցողները։
— Հա՛, ճշմարիտ է, թոկը որ ետևիցդ քաշ տաս՝ գելը կվախենա, մոտ չի գալ,– հաստատեց քեռի Անդրիասը։
— Ա՛յ տղա, թոկն ի՞նչ է, որ գելը թոկից վախենա։
— Ո՞վ գիտի, օձի տեղ է դնում, ինչ է, ի՞նչ իմանաս։
— Մեր գեղումը Եղո անունով մի ջահել մարդ կար,— պատմեց շորագյալցին։— Մի շատ սրտոտ ու քաջ մարդ։ Երեսին որ թուր բռնեիր՝ երեսը ետ չէր թեքիլ։ Ինքն էլ թրի–թվանքի հետ խաղացող մարդ էր։
Սրանից մի 4—5 տարի առաջ մի ձմեռ գործով գնում է մեր հարևան գյուղերը ու մի քանի օր ուշանում։ Մի երեխա ուներ, շատ էր սիրում։ Մի իրիկուն լուր է առնում, թե բա՝ երեխեդ հիվանդ է, քեզ է ուզում։ Վեր է կենում, թե՝ պետք է գնամ։ Սրա առաջն են ընկնում, բռնում են, համոզում են, թե մութը գիշեր— հազար ու մի չար ու փորձանք, հազար ու մի գել ու գազան, սպասիր՝ ասում են, գիշերը լուս ունի, կլուսանա կգնաս երեխիդ կտեսնես։ Սա պըպին է կանգնում, թե՝ չէ որ չէ, հենց էս կեսգիշերին պետք է գնամ, թուրը
120