Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարողացել է ճանկել՝ վայրենի պտուղներ ու բույսեր, սերմահատիկներ ու արմտիքներ, կամ թե չէ՝ քարով կամ նիզակով որս է արել, հում որսի միս է կերել։ Բայց երաշտ կա, ցուրտ կա, կարկուտ կա, մորեխ կա, պատահում է, որ բուսեղենն ու պտուղը փչանում են, վերջապես ձմեռ կա, ձմեռը հո՛ արդեն վերջանում են։ Կենդանի որսալն էլ հեշտ բան չի, որսը ամեն անգամ ձեռ չի ընկնում։ Եվ ահա հայտնվում է սովը։ Իսկ մենք լավ ենք իմանում ինչ բան է սովը։ Սովը մեր լուսավոր դարում ու ամենաքաղաքակիրթ երկրներում էլ ստիպում է մարդուն ուտել ամեն բան, մինչև անգամ մարդու միս ուտել, նույնիսկ իրեն մոտիկների միսն ուտել։ Հենց մեր մոտիկ ժամանակներում ամեն մի ժողովրդի պատմության մեջ էդ տեսակ դեպքեր շատ են եղել։ Եվ եթե մեր ժամանակներում լուսավոր ժողովուրդների մեջ մարդը կարող է մարդ ուտի, էն խոր ու խավար ժամանակներում հո կուտեր ու կուտեր։ Եվ էն ժամանակները մարդակերությունը ընդունված սովորություն էր։ Մարդը ինչպես գնում էր մի որևէ կենդանի որսալու, որ բերի ուտի, էնպես էլ գնում էր մարդ որսում բերում ուտում կամ մարդազոհ էր անում, մատաղ էր անում իր կուռքի առջև։ Մի խոսքով, ճիշտ էնպես, ինչպես էսօր մեզանում սովորություն է՝ անասունի միս ենք ուտում կամ անասունը մատաղ ենք անում մեր խաչերի ու սուրբերի առջև։

Էսպես էլ մարդակերության սովորությունը շարունակվեց երկար ժամանակ, մինչև որ մարդը ընկերացավ շան հետ։ Շան հետ ընկերանալով՝ մարդը նրա հետ միասին որս էր անում, էնպես, ինչպես էսօր էլ երկու գիշատիչ գազան իրար երբեմն օգնում են մի որևէ կենդանու բռնելու կամ ժայռից գցելու, բայց գլխավորը որսը չէր։ Գլխավորն էն է, որ շանը ձեռնասուն անելուց, տանու անելուց հետո, գամփռ ունենալուց հետո մարդը կարողացավ հոտ ու նախիր կազմել։ Հոտ ու նախիր կազմելուց հետո ունեցավ և՛ պատրաստի միս, և՛ կաթնեղեն, և՛ հագուստի ու այլ գործվածքների համար բուրդ ու կաշի, ապա թե վար ու ցանք անելու, ծանրություններ տեղափոխելու լծկան։ Նրանից հետո էլ կարողացավ ապահով ապրուստ ունենալ, հանգիստ ապրել, պարապել խաշնարածությամբ,

136