Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թագուհին էլ միս ու արյուն կառնի, կդառնա իսկական կին, թե չէ այժմ նա անմարմին երազ է միայն…

Իերգը թագավորին սրտանց շնորհակալություն արավ ու ասավ.

— Սիրելի թագավոր, քանի որ դու էդքան բարի ես, համարձակվում եմ մի խնդիրքով էլ անհանգստացնել քեզ։ Տեսնում ես՝ արդեն թագուհի ունեմ, բայց թագավորություն չունեմ։ Ի՞նչպես կլինի՝ թագուհի առանց թագավորության։ Չե՞ս կարող արդյոք մի թագավորություն էլ տալ։ Ինչքա՜ն ուզում է՝ փոքրիկ լինի, միայն թե թագավորություն լինի։

— Գիտե՞ս ինչ կա, Ի՛երգ,— պատասխանեց Երազների թագավորը,— թե տեսանելի թագավորություններ ես ուզում, ես չունեմ, բայց աներևույթ թագավորություններ ունեմ և նրանցից մինը քեզ եմ նվիրում, էն էլ ամենամեծերից ու ամենահոյակապներից մինը։

Իերգը հետաքրքրվեց իմանա, թե ինչ տեսակ բաներ են էդ աներևույթ ասված թագավորությունները, բայց թագավորը նրան պարզեց, թե ամեն բան ինքը ժամանակին կիմանա ու շատ կզարմանա, երբ կտեսնի, թե ի՛նչ լավ է ու ինչքա՛ն հարմար էդ տեսակ աներևույթ թագավորություն ունենալը։

— Սովորական, տեսանելի թագավորությունները շատ անգամ շատ հոգսեր ու անախորժություններ են ունենում,— բացատրեց թագավորը։— Օրինակի համար, ասենք թե դու թագավոր ես, դեռ անկողնումն ես. մին էլ տեսար՝ առավոտը վաղ նախարարը մոտեցավ անկողնիդ ու ասում է.

— Ձերդ մեծություն, տերության կարիքների համար ինձ մի հազար ռուբլի է պետք։

Գանձարանը բաց են անում, տեսնում ես՝ մեջը կոպեկ չկա։ Ի՞եչ անես։ Դեռ հալա էն էլ կարող է պատահել, որ քեզ պատերազմ հայտնեն, հաղթեն, ու էն թագավորը, որ քեզ հաղթել է, պսակվի հենց քո թագուհու հետ, իսկ քեզ մի աշտարակում փակի։ Իսկ աներևույթ թագավորության մեջ անկարելի է, որ էդ տեսակ բաներ պատահեն։

— Բայց եթե էդ թագավորությունը աներևույթ է, ու

412