նրան ուսում ա տվել—հմի նա գնացել ա մի մաթուշկա ա ուզել, հորն ու մորից ձեռը վեր կալել,— խոսաց մի գյուղացի (Նեսո բիձեն)։
— Տղերք, դրուստ որ շատ դժար բան ա․ թեկուզ, մեռած, թեկուզ էթենց արած, մին ա․․․ Էլ ի՛նչ որդի, էլ ի՛նչ հերն ու մեր—բաժանվեցին հավիտենս հավիտենից,— շարունակեց մի ուրիշը։
— Ա՛յ գիտի Գիքոր, հա՜, կորավ ծնողից էլ, քիր-աղբորից էլ, գեղից էլ, բարեկամից էլ․․․
— Ախպեր, եկեք ասենք, որ էդ անտեր Քռի ջուրը հլե մարդի սիրտ հովացնում ա․ ուսումը, քաղաքը փչացնում են մարդի․․․ Ախպեր, դուք անգաճ դրեք, ես ասեմ, և մատները խուփ անելով սկսեց հաշվել,— Բրանեցի Ղուկասի տղեն խո էն ա մեռավ, Տանձուտեցի տերտերի տղեն էլ որ շաշացավ, Ադեկեցի Մադոյի տղեն պսակվեց, հերը գնաց՝ տուն չթողեց, ասել էր՝ պոլս ցեխոտ կանես․․․ Մասրուտեցի Խեչոյի տղեն դոխտուր դառավ, հերը գնաց — նոքարի հետ քնացրուց․․․
— Ով որ որդի ուսում տա, քաղաքը ղարգի, ինձ նման դարդակ նստի,— շեմքից դուրս գալով ու չուխի փեշով աչքերը սրբելով, ձայն տվեց դարբին Արութինը։
Գյուղացիք լռեցին։
— Ընչի ես ասում, ուստա Արութին ջան, էլ քու որդին է, օջաղ կդառնա, քեզ էլ հարեհաս կըլի, Գիքորն էնթավուր տղա չի․․․— խոսաց դռան քարի վրա նստած ծերունին։
— Բաս հիմիկենց դենը նա խո գալ չէր մեր գեղական աղջիկ ուզիլ, մեզ նման ապրիլ, դու ասա լավ օջազից ըլի ուզած, հալալ ծծկեր ըլի ուզած․․․ Աստված էլածն օխնի, սիրտդ կոտրիլ մի՛,— հուսադրելով հեռացավ[1] խոսողներից մեկը։
Եվ կամաց-կամաց ցրվեցին, դարբնին թողնելով յուր շեմքի առաջին, քարի վրա նստած։
Նեսո բիձեն շուտով զղջաց Վահանի հետ կոպիտ վարվելու համար․ մանավանդ Գրիգորի ամուսնության չար լուրն
- ↑ [մի ուրիշ գյուղացի]