Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսպես միամտացնում էր Վահանը յուր ծնողներին․ մեղքանում էր նրանց, բայց դարձյալ մտածում էր թաքուն փախչել։

Վերջապես մի անգամ փախչե՞լ, թե թուլասրտությամբ ծնողների անմիտ աղաչանքին լսել ու հավիտյան կորչել, դառնալ տավարած, ո՞րն է լավ․․․։

Իհարկե փախչել։ <․․․>

Այն ցեխոտ փողոցը, որ ես ասում եմ, գտնվում է Թիֆլիսի ետ ընկած թաղերից մեկում։ Իրիկնադեմերը արհեստավորների դժգույն կանայք դուրս են գալիս և նրա երկու կողմը, դռներին հավաքված բամբասում են կամ կռվում իրար հետ։ Գիշերները միշտ դատարկ է լինում այն մութ փողոցը։ Երբեմն միայն ուշ ժամերին մի հարբած քուչբազ կամ նախշքար, կանաչով ու հացով լցրած[1] թաշկինակը ձեռքին, գլուխն առաջ գցելով, երերալով ու պատերին դիպչելով աղմկում է այն խուլ փողոցի լռությունը։ Նա տուն է գնում՝ մերթ բարձրաձայն հայհոյելով անհայտ մարդկանց, մերթ երգելով, օրինակ, մի այսպիսի երգ․

Ազիզմ, նաչար, աղլամա,
Գյուն դըր, քեչար, աղլամա[2]։


[3]Մի տան առաջ հասնելով, նա կանգ է[4] առնում[5]։ Այնտեղ՝ ներսից աղմկում են, նա միշտ այնտեղից ձայներ է լսում[6]։

— Գամոդիդ, վենախա՜րթ․ ը՜, ը՜, է՜, թքվենի դեդիս սուլի․․․ (Դուրս եկե՛ք, ո՞վ եք, ձեր մոր հոգին․․․)․ մի փոքր ականջ դնելուց հետո, բռունցք անելով, սպառնալի գոռում է հարբած արհեստավորը և դարձյալ ճանապարհը շարունակում՝ յուր երգը երգելով։

Այնտեղ ներսն էլ էին երգում։

Այն տանը[7] երկու գավառացի տղերք էին ապրում։ Միշտ

  1. [կարմիր]
  2. (Սիրելիս, իզուր լաց մի լինի,
    Օր է, կանցնի, լաց մի լինի։)
  3. [Նա միշտ]
  4. [էր]
  5. [ու առժամ լռում]
  6. [Այժմ այնտեղ ներսն էլ էին երգում]
  7. [մի]