— Սս՜ս՜․․․
[1]Երգը լռեց վերջապես։
Թամադեն բաժակը վերցրեց, կրկին դրեց սեղանի վրա, հազաց, կոկորդը մաքրեց։ Ընկերները պատրաստվեցին[2] լսելու։
— Տղե՛րք, խորհրդավոր կենաց է այս կենացը,— սկսեց թամադեն։
— Բրավո, Սուրեն։
— Սս՜ս՜․․․
— Քանի ժամանակ է, ես նկատել եմ, որ այս կենացի նման սրտալի ոչ մի կենաց չեն խմում մեր սեղանների վրա,— շարունակեց Սուրենը։– Այդ ընչի՞ցն է, երբեմն հարց եմ տվել ինձ։ Այդ ընչի՞ցն է, հարցնում եմ ձեզ։
[Այստեղ նա կանգ առավ, ապա[3] շարունակեց․]
— Այդ նրանից է, որ մեն այժմ այդպես ենք հիվանդացել։ Վարակվել ենք մենք, վարակվել են մեր մտքերը, մեր հոգիները։ Եվ այն օրից, որ մենք վարակվել ենք այս նոր ցավով, ես մի նոր զվարթություն ու կենդանություն եմ նկատում մեր ընդհանուրի վրա[4]։ Ինձ էլ, որպես այդ ամբողջի մի անդամի, ոգևորում է, թռցնում է այս նոր հիվանդությունը։
Ինձ համար արդեն անտանելի է դարձել այս դրությունը։ Էլ չեմ կարող տանել այս պայմանները, պետք եմ զգում փոխելու[5], և միտքս ու հոգիս արդեն[6] անհանգիստ են։ Արդեն ես զբաղվում եմ ինձանով, քննում եմ ինձ— Ի՞նչ եմ ես։— Մի հասարակ ծառայող, որ յուր բոլոր հոգեկան ուժերը անգործ թողած՝ մեքենայի դեր[7] է կատարում, որ ոչ մի մխիթարանք չունի յուր գործի մեջ, բացի այն, որ կուշտ է լինում։ Բայց ի՜նչ կուշտ․ այսօր մարսողությունն է խանգարված, վաղն արեն պակասություն ունի, երրորդ օրը՝ մի ուրիշ ցավ։ Մի պանդխտական, որ ահա կանգնած եմ ձեր առջև և այս րոպեին, այս տոթերում խեղդվելիս՝ մտածում
- ↑ [տղերքը]
- ↑ [լուրջ]
- ↑ [սկսեց]
- ↑ [կարծես թե ամեն մարդ էլ մի բան է գտել]
- ↑ [էլ չեմ կարող տանել և այս միտքն ու հոգին վիրավոր]
- ↑ [ձգտում են]
- ↑ գործ