Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 Միթե՞ նույնը չեք ամենքդ։

Այո, այսպես ենք զգում ամեն մեկս և ամենքս։ Ահա բողոքում ենք հազար ու մի ձևերով, օրինակ՝ մեր առաջարկած կենացով՝ մեր ոգևորության, մեր սրտերի բաց ժամին[1] ցույց տված զգացմունքով։ Իսկ այդ զգացմունքը որ կա, խնդիրը վճռված է։

Տղերքը անհանգիստ, հավանության նշաններ տվին։

— Ասում եմ խնդիրը վճռված է,— շարունակեց ճառախոսը և արդեն ձայն է տալիս[2] դեպի հայրենիք, դեպի ժողովուրդը, դեպի մեր եղբայրը․․․ Երիտասարդության մեջ, ինտելիգենցիայի մեջ, մամուլի մեջ, գրականության մեջ, հասարակության մեջ մի խուլ իրարանցում կա արդեն, որ[3] տակավին անորոշ է, բայց յուր բոլոր ձևերով ձգտում է դեպի մի կողմ, դեպի մեր հողը, դեպի մեր ժողովուրդը, դեպի մեր եղբայրը․․․

Այդ լայնատարած, կենսաբեր ալիքը արդեն հաստատ հորձանք է տալիս դեպի յուր նպատակը։ Նա դանդաղ է և աննկատելի, որովհետև հաստատ է և բնական։ Հաստատ է և բնական— նրա համար էլ մեր առջև դրել է կորչելու և ապրելու խնդիր, պիտանի երևալու կամ անպիտան ետ քաշվելու[4] խնդիր։ Այժմ արդեն մենք քննադատում ենք մեզ, հարցեր ենք տալիս մեզ, քննում ենք մեր ուժերն ու ընդունակությունները[5], տանջում ենք մեզ, նախատում ենք, խոստանում ենք, երդվում ենք։ Այս բոլորը պատրաստություններ են։ Պատրաստ լինենք վերջինը չլինելու, երբ որ հայտարարված կլինի—դեպի գործ․․․ Եվ կեցցե՛ այդ սուրբ գործը,— գոչեց նա վերջում՝ բաժակը գլխից վեր բարձրացնելով։

— Կեցցե՜,— ոգևորված գոռացին տղերքը,— կեցցե՜ սուրբ գործը, կեցցե՜ Սուրենը,— և բաժակները դատարկելով սկսեցին[6] երգել․

Իմ հայրենիք զիս կըկանչե․․․ <1 անընթ․> ։

— Գնո՜ւմ ենք,— գոչեց մի տաքգլուխը[7], բոցավառ աչքերը սևեռելով ընկերների վրա։

  1. [հայտնված]
  2. [ամենքի սրտում]
  3. որը
  4. [խորտակվելու]
  5. [մեզ]
  6. [դարձյալ]
  7. [ հրա]