Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սրանով ես չեմ հակառակում ինտելիգենտ մարդկանց գավառ գնալուն, միայն այն եմ ասում, թե գտեք— ո՛ւմ պետք է ուղարկել։

— Ամենքին պետք է ուղարկել,— վրդովված[1] վրա բերեց Սուրենը։— Այս այնքան մեծ և կարևոր գործ է, որ սրան կարելի է զոհ բերել և ապագա գրողին, և ներկա քաղաքակրթվողին[2]։ Ամեն[3] գործի մեջ զոհեր են լինում— մեծ թե փոքըր։ Ուրիշ կերպ[4] չի կարող լինել։

Այստեղ տրտունջ բարձրացավ․․․ այստեղից մի տաք վեճ բռնկեց[5], սկսեցին, թե ինչ տեսակ մարդ և ինչ գործով կարող կլինի գավառում գործելու։ Մեկն ասում էր՝ օրինակելի քահանան, մյուսն ասում էր, թե տնտեսական խնդիրն է մեր առաջին խնդիրը, մենք օրինակելի մշակներ, գյուղատնտեսներ ենք ուզում, երրորդը լոկ գրագիտություն էր պահանջում․․․ [Բայց բոլորն էլ համաձայն էին, թե պետք էր գնալ․․․]


ԽՈՉԸՆԴՈՏ[6]
(Ծան. «Դեպի տուն» վեպից)

(Մյուս օրը) Սուրենը ծառայությունից տուն եկավ։ Ճաշը դեռ պատրաստ չէր։ Նա[7] էլ պատերի տակերը չընկավ հացի կտոր կամ ուրիշ ուտելու բան գտնելու, ոչ էլ ճաշը շտապեցրեց։ Գնաց լուռ ու մունջ, պառկեց ննջարանում[8] ու դուռը փակեց։

Դեռ նրա գլխումն էր երեկոյան[9] ժողովը․ ընկերների այն զվարթացած[10] դեմքերը, անհանգիստ շարժումները, ոգևորված աղմուկը։ Նա մտքում շարունակում էր յուր ճառը, և նոր-նոր խոսքեր ու նախադասություններ էին միտն

  1. [շեշտակի]
  2. [ուրիշ կերպ]
  3. [տեղ]
  4. [գործ չի կատարվում]
  5. [վեճը մեծացավ և անցան նրան]
  6. էջի ձախ անկյունում նշված է՝ «ջոկ»
  7. [ըստ սովորության]
  8. [անկողնի վրա]
  9. [ընկերների]
  10. [վառվռուն]