ասա, դու գալիս ես ղոնախներին ասում, թե բալը թանգ է՞ր․․․
– Ես… ես… աղջիկ պարոնին…– ուզում Էր արդարանա Գիքորը, բայց խոսքը բերանում՝ ապտակը հասավ, աչքերը կայծակին տվին, գլուխը դիպավ կողքի պատովն ու վեր ընկավ։ Հենց ընկած տեղն սկսեց բազազը ոտքել, անդադար կրկնելով. «Բալը թանգ էր, հը՞… բալը թանգ Էր, հը՞․․․»։
Պառավ դեդին դողդողալով մեջ ընկավ, աշխատում Էր ետ քաշի կատաղած որդուն, աղջիկ պարոնն էլ եկավ, երեխաներն էլ սկսեցին ճչալ, բազազը ետ կանգնեց հևալով ու կրկնելով․ «Բալը թանգ Էր, հը՞», աչքերը միշտ չռած անկյունում կծկված Գիքորի վրա, որ դողալով ու ցավագին մրմնջում էր․
– Վա՜յ, նանի ջան, վա՜յ․․․ վա՜յ, նանի ջան, վա՜յ․․․
7
Տեսան տանը չի կարողանում ծառայի՝ խանութ տարան Գիքորին։ Էնտեղ ապրանք պետք է տային մուշտարիների հետ տանելու, չիթ պետք է ծալեր, խանութը սրբեր, իսկ պարապ ժամանակը մուշտարի կանչեր։
Եվ ահա Գիքորը հաց է տանում խանութը։ Կերակրամանը ձեռքին, մաշված ու տժգույն, մեծ-մեծ ոտնամանները քաշ տալով անց է կենում կամուրջով։ Նայեց ներքև։ Քարվանսարաների բարձր պատերին զարկելով ծառս էր լինում Քուռը, ոլորվում, պտտվում ու ճնշվելով խեղդվում, խուլ թշշում կամուրջի տակին։
Ափից մոտիկ պտտում էր մի կանաչ նավակ։ Երկու հոգի կային նրա մեջ. մինը ուռկան Էր ձգում, մյուսը նավն էր կառավարում։
– Ա՛յ հիմի կհանի,– ասավ Գիքորն ու կանգնած նայում էր ձկնորսներին։ Ուռկանը դատարկ դուրս եկավ։
– Էս մինն իմ բախտիցը,– ասավ Գիքորն ուռկանը ձգելիս։ Գիքորի բախտը դատարկ դուրս եկավ։
– Էս մինն էլ մեր Զաննի բախտիցը։
Էս էլ դատարկ դուրս եկավ։
46