Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Ընկերներին արիր բաժան.
Մեկը փախավ, մյուսը մնաց կենտ․․․
Բայց ո՞րն է խենթ։


ԴԱՐՁՅԱԼ ԿՌԻՎ ԿԱՄ ՏԵՍՈՒՉՆ Է ՄԵԾ, ԹԵ՞ ՍԱՆԱՀԱՅՐԸ

Ներսիսյան դպրոցում էլ տեսուչն ու տեսչի օգնականն են կռվել։

Բայց այս կռիվը մազալու էր․

– Դո՛ւրս, դո՛ւրս,– օգնականի թևից բռնած դուրս է անում տեսուչը։

– Ո՞ւմ ես դուրս անում, ճանաչում ե՞ս ինձ, թե չէ,– աչքերը չռելով սպառնում է օգնական պ. Մանդինյանը։

– Դո՛ւրս։

– Ես քսան տարի տեսչի օգնական եմ այստեղ։

– Դո՛ւրս։

– Հինգ հոգաբարձուի սանահայր եմ ես։

– Դը․․․ դը․․․ դուր․․․ նը․․․ նը․․․ ներ․․․ ողու․․․ սանու․․․

Այստեղ տեսչի գույնը թռավ, և հայկաբանի լեզուն խառնվեց։

Իրավ, բանից երևաց, որ հեռատես պ<արոն> օգնականը սանահայր է դարձել հինգ հոգաբարձուի, այժմ էլ եռանդով աշխատում է մյուսների սանահայրը դառնալու համար։

Խոհեմ տեսուչը կնքահայրերի առաջ ներողություն խնդրելով՝ սանահոր ձեռքը պաչեց։

Ի սեր տեսչական պաշտոնի, որ այդքան սիրում եք, պ<արոն> Կոստանյան, մեկ էլ դուրս անելիս իմացեք, ում հետ գործ ունեք։

Իսկ դուք, հայ ուսուցիչներ․

Երեխաներին սովորեցրեք, բայց[1] մեծերից էլ բան սովորեցեք։

  1. [դուք էլ]