Նստած են տանըցիք, խոսում են, որ պետք է իրենց տղան բերի յուր ընկերին, որ գործի է, կառավարիչ և այլն։ Այժմ գյուղատնտեսական զրույցներ է լսում, ուզում է գնա գյուղը գործելու։ Մայրը ցանկություն է հայտնում աղջկա հետ ամուսնացնելու, եթե նա կամենում էր։ Գալիս է, այնտեղ, երբ խոսք է ընկնում հոր հետ.
– Ես չեմ հասկանում այն մարդկանց, որ իրենց գործը թողած <․․․>:
Խնդրում է հոր հետ չխոսի ընդդիմախոսներից. այսպես չէ, այնպես– որ չխանգարվի և մնա բոլորովին մենակ։
ԽԱՎԱՐԻ ՄԵՋ
Գյուղական դատարանի շինության աrա5։ Հեռու լեռներ և այլն։ Բաց օդում։
– Մարդին տնաքանդ են արել, 80 փեթակը կրակել են, ձորը լցրել։
– Դրա կրակողի տունն աստծո կրակն ընկնի (ամեն– աստծու կրակն ընկնի)։
ՄՅՈՒՍԸ.– Տղե՛րք, իմանաս ո՞վ ա, գնաս տունն ու տեղը բրիշակ անես, հենց էսենց հավաքված։
– Ո՞ւր ա։
ԱՄԲՈԽԸ.– Գնանք։
– Ասում ենք ու անում չենք, որ մինին անենք, մեկելն էլ կխրատվի։
– Խեղճ Սհակ[1]:
– Տղե'րք, էսօր տեսա, ոնց որ գիժ ըլի, մարդ ճանաչելուց ընկել ա։
– Տղե'րք, պետք է oգնենք, տըմազլուղ տանք։
– Ես կտամ։
– Ես էլ կտամ։
ՄԻՆԸ.– Այ տա, կուզեմ։
– Ով կըլի արած, ով չի ըլիլ։
- ↑ [<1 անընթ.>]