Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Ա՛յ տղա, ես էն եմ զարմանում, թե երկաթի կողպեքը վրեն, էն ո՞նց են մտել։

– Տղե՛րք, Էստեղ մի շտուկ կա։

– Ա՛յ տա, դու ինձանից շատ կապրես։

[1]Ա՛յ խալխ[2], մեղքս ինչ թաքցնեմ, ես էլ եմ կասկածավոր։

– Շատ խելքից մոտիկ, դրանից հավատալու ա, որ ինքը կրակ գցած ըլի։

– Հա՛։

– Դա կանի[3]։

– Դրանից կհավատամ, բա հո զուր չեն Սատանանց Սիմոն ասում։

– Տո, դա չէր, որ էն տարին եզը սատկել էր, եկավ շառով գցեց, դու արնով ես գցել։

ԱՄԲՈԽԸ.– (Հա՛, դրուստ ա)։

– Դա անհավատ, անհոգի մարդ ա։

– Գնանք էլածն էլ մենք քանդենք, գնանք։

– Տո ողորմի քանդողի հորը, հալալ ա իրան. աստծու դատաստան ա արել։

ՍԻՄՈՆԸ– Ա՛խպեր, մի սհաթ ասենք թե մտան, գող ա՝ կողպած դռնիցն էլ կմտնի, կալած կտրիցն էլ, դուք էն ասացեք[4], որ մինը գողանա, մի ուրիշն ընչո՞վ ա մեղավոր. էս Արութինը գողացել ա. շատ լավ, էս Դավոն ինչ անի:

– Ա՛յ տղա, Արութին, քեզանից փող առան, թե չէ։

– Առան։

– Ընչի։

– Ասում են՝[5] դու ես արել։ (Այս ու այն կողմից).– Ո՞վ ասավ, ադա, էդ ո՞վ էր։

– Տանուտերն ու <1 անընթ.>։

– Լա՜վ, ասենք սա գող։

– Ադա, Ղուկա՛ս, քեզանից ընչի համար առան։

– Ասում են՝ դու ես արել։

– Ա՛յ տղա, Մարտիրոս[6], քեզանից ընչի առան։

  1. [Բերեք պարզ խոսանք]
  2. [որ ես]
  3. [այ տա]
  4. [քանի գող կըլի]
  5. [գող ա]
  6. [դու]