Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գոնե մի պատճառ ունի ձեր չարությունը։ Ես պետք է իմանամ, խնդրում եմ, ի՞նչ է արել նա քեզ,՛ գուցե ճշմարիտ որ․․․ թե չէ․․․ թե չէ ես քիչ է մնում խելագարվեմ․․․ Ի՞նչպես առանց պատճառի մարդուն կորցնել, նա էլ ձեզ պես մարդ է, տուն ունի, կին ունի, երեխաներ ունի։

[1]Համարենք թե մեռել ա. կնիկն ու էրեխեքն է՞նչ պտեն անիլ[2]։ Համարե՜նք[3]․․․․ Նայում է ապշած։

– Լա՛վ, լա՛վ, պ․ Սուրեն, գնա, ա՛յ տղա, շներն անցկացրու թող գնա, գնա քնի։

– Ես կգնամ, պարոններ, բայց[4] էլ չեմ կարող քնել[5]։

– Հնչի չես քնիլ, քեզ ինչ ա էլել, քո ճանճանոցն էլ խո չեն[6] քանդել։

[7]Երանի ես էլ ճանճանոց ունենայի, այն քանդվեր[8], երանի մեր տունը լիներ կրակված[9], մեր գյուղը լիներ շարժված, կործանված[10], միայն թե <․․․> (Դուրս է գնում)։ (Երբ գնում է պրծնում, հանկարծ հետևից իրար երեսի նայում են ու միասին հռհռամ).

– Հա, հա, հա․․․ քու տուտուց[11] իծանն[12], տուտուց շանորդի։

Սուրենը ոգևորվում է.

[13]Դուք մի խումբ մարդիկ, մորից, մանկուց իրար հետ մեծացած, բնության այս լիքն ու փարթամ անկյունում, ինչու չպետք է խաղաղ ու սիրով լինեք, ի՞նչն է խանգարում, մեկը ճանճ է պահում[14], առատ մեղր ունի, ով ուզում է՝ թող

  1. [Ասենք]
  2. [բայց ինչու այդպես (Զարմացած, ապշած)]
  3. [ինչու եք այդպես ցանկանում (ճակատը գլուխը բռնում է)]
  4. [խնդրում եմ ետ կացեք]
  5. [Դուք իմ քունը կտրեցիք, երանի ես էլ ճանճանոց [փեթակներ] ունենայի, այն [փեթակները] ճանճանուց լինեին քանդած, օ, դուք ուրիշ բան քանդեցիք իմ մեջ․․․ էլ իմ քունը չի տանիլ․․․]
  6. [կրակել]
  7. [Օ՜]
  8. [կրակեիք, օ, դուք չեք հասկանում ինչի է քանդվում]
  9. [այո]
  10. [երկրաշարժից]
  11. [հերն]
  12. [անիծվեն]
  13. [ինչու չպետք է]
  14. [ինչու եք]