Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/545

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նոր միջոցներ են[1] հնարհել, հեշտացնել գյուղացու ֆիզիկական տանջանքը, հազար ու մի մեքենաներ շինել, էլ հարելու[2]… էնպես հնձելու մեքենա են շինել, որ մի անգամ արտի էն ծերը գնաս ետ գաս, վերջացավ։

(ԳՅՈՒՂԱՑԻՔ).– Պա՜հ…

— էնպես մեքենա կա, որ խուրձն ածա մեջը, դու նստի չիբուխդ քաշի, մի կռնիցը դարմանն ա դուրս թափում, մի կռնից՝ իստակ ցորենը, մի կռնից՝ աղբն ու զիբիլը։

(ԳՅՈՒՂԱՑԻՔ).– Պա՛հ… էս ի՞նչ հրաշք ա։ (Հոհռոց)։

(ՄԻ ԳՅՈՒՂԱՑԻ).– Բա եդնա մենք ի՞նչ պտենք անիլ պարապ[3]։

(ԱՅՍ ՈԻ ԱՅՆ ԿՈՂՄԻՑ).– Սո՛ւս, մասխարա։

Ս<ՈԻՐԵՆ>.— էլ շատ բան կունենաս անելու։

(ՄԻ ԳՅՈՒՂԱՑԻ)— Եդնա էդ հնարները ո՞րտեղ են հմի:

Ս<ՈԻՐԵՆ>.— Ուզում ես մի շաբթին վրա բերել տամ, փողի բան է, կհավաքվենք, ամեն մեկս մի բան կտանք, ամբողջ գեղով բերել կտանք ու[4]

— Հա՛, էդ էլավ։

Թնդանոթ է բերել տալու հասարակաց փողով, որ կարկուտը ցրում են։ (Կարկուտն արտերը տանում է, քանի տարի է հաց չունեն)։ Դեպի երկինք արձակում են.

— Վա՜հ, էդ մեղք բան ա, որ գյուլլեն գնա աստծուն էլ դիպչի։ (Անունը դնում են աստված սպանող)։

Աշխարքը առաջ է գնում, իսկ դուք՝ ետ։

Սուրենի հրապար<ակական> զայրույթը — տեսարան. հալածված տղերանց հետ դու ես մեր ումուդը, թաքուն լրագիրը կարդում են տանուտերի դեմ գրած։

Տանուտերը յուրայիններով հավաքված գզրին ասում են ձեն տա։

ԳԶԻՐԸ կանչում է.

  1. (դուրս)
  2. (վարելու, ցանելու, հնձելու, կալսելու, մաքրելու)
  3. (այնպես են փեթակ շինել, որ դու քու ճանճից ստանում ես մի փութ կստանաս 20 փութ)
  4. (հերթով)