է գետինը իր արորի խոփով– մարդիկ են[1]։ Պարիան ցնծում է[2] արևի շողերի լուսով ու կերակրվում երկրի բերքերով– Պարիան մարդ է։
Ամենքն, ում բանականությունն ասում է, թե էս մինը վատ է, էն մինը՝ լավ– մարդիկ են։ Պարիան գիտի չարն ու բարին– Պարիան մարդ է։
Ով (պաշտում է) նախնիներին, հարգում է[3]ծնողներին, հոգում կնոջն ու որդիներին– նա մարդ է։ Պարիան զոհ է[4] բերում մեռածների հոգիներին, հարգում է իր հորը, խնամում կնոջն ու երեխաներին– Պարիան մարդ է։
Վայ նրան, ով ստորացրել է[5] Պարիային օգտվելու հողից, ջրից, բրնձից ու կրակից, քանզի Պարիան մարդ է։
Վայ նրանց անիծողներին։ Վայ նրան, ով ստիպում Է նրանց՝ զառամ ծերերին ու մանկան[6]. օրորոցը պատսպարել գիշատիչ գազանների ապաստաններում, քանզի Պարիան մարդ է։
Վայ նրան, ով ստորացրել է[7] Պարիային, դեղնոտն անգղերի ու գարշելի չախալների շարքը– քանզի Պարիան մարդ է։
Ժամանակով երկու քույր են լինում։ Երեխա օրից մնում են որբ։ Մեծը սիրուն է լինում, աստղի նման պայծառ, стройн<а>, как колонна, բարեձև սյունի պես, ճոխ, ոսկեփայլ մազերով։ Իսկ փոքրը էնպես, ոչ լավ, ոչ վատ, լղարիկ, պստլիկ, մի քիչ էլ մի ոտի վրա կաղ։ Մեծ քույրը էնպես էլ նրա անունը դնում է Կաղլիկ։
Սրանք ունենում են մի պառավ տատ։ Նրա տանն էլ ապրելիս են լինում։ Էս պառավ տատին իսկի դյուր չի գալիս էդ ավել անունը ու մեծ թոռանը միշտ ասելիս Է լինում.
– Քեզ ի՞նչ է արել էս խեղճ երեխեն։ Մի՞թե ինքը մեղավոր է, որ կաղ է։ Ինչո՞ւ ես միշտ իր արատը միտը գցում։
– Ես ի՞նչ անեմ, եթե ճշմարիտ է, որ կաղ է։ Ես հո չեմ հնարել։