Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/620

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գնանք պատի գլխիցը թռչենք ընկնենք գլխին,— ասաց մի գյուղացի՝ Հանըսանց Հարոնը։

— Չէ՛, եկեք մինս մի սխի լցրած [առանց գուլլա] թվանք տանենք, մի ղափիլ դոշին կրակենք,— առաջարկեց մի ուրիշը։

— Ա՛յ տղա, էդ էլ <....> նման կանեք, որ թղթով լցրած թվանքով տվեց սպանեց։

— Հազիր ես ավելի լավն ասեմ։ Եկեք իրան տղին [Աթնին] բռնենք, նաշ շինենք մեջը դնենք, երես—մերեսն էլ հավի արին քսենք ու մի ղափիլ վայ վլիկով տանենք, ասենք քարափիցն ընկավ, մեռավ։

— Հա՛, հա՛, հա՛, էդ լավն էր,— հավանեցին բոլորը և [վճռեցին] այդպես անել։

Կիրակոս բիձեն յուր ոչխարենի քրքումը փաթաթված, իրանց պատի տակին կուչ [էր եկել] եկած, [արևկող էր արել, մտքի ետևից ընկած մտածում էր] միտք էր անում, թե ինչ պետք է լինի իր ճարը։ [Մեկ էլ տեսավ] հանկարծ մի վայնասուն, մի սուգ ու շիվանի [ձայն] աղաղակ ընկավ ականջովը։ Մտիկ արավ, տեսավ մի խումբ մարդիկ նաշ կապած մի դիակ են բերում ուղիղ դեպի իր տունը։ [Սիրտն ահ ընկավ] Տեղիցը վեր կացավ դողդողալով. ձայն տվեց, [կանչեց]

— էդ ի՞նչ ա [էլել] պատահել, տղերք ջան։

— Աչքդ դուրս ա եկել, [ինչ ա պատահել] Աթին քարափիցն ընկել ա մեռել, ինչ ա պատահել,— [լաց լինելով, հեկեկալով] ձայն տվեց [պատասխանեց] մի գյուղացի։

ճիշտ որ, Աթնի [նաշիցը] գլուխն արինթաթախ նաշիցը կախ էր ընկած։

— Վա՛յ, Աթնի ջան,— [ցավալի] գոռաց Կիրակոս բիձեն, [ու դեպի առաջ ընկավ։ Առաջ ընկավ, ուզեց առաջ ընկնել և] առաջ ընկավ, որդու արինթաթախ գլուխը գրկեց [ու] և տեղնուտեղը գետնովը դիպավ։

Գյուղացիք [սուտը] նաշը ներքև դրին։ [սկսեցին գոռալ]։

— Ջո՛ւր [բեր] հասցրեք, ջո՛ւր, [սկսեցին գոռալ] Կիրակոս բիձա՛, [աչքդ բաց] մեռել չի, Աթին մեռել չի, աչքդ բաց արա Աթին հրես առաջդ կանգնած։

Կանչում էին հարևանները, կինը, որդիքը ու քարշում Կիրակոս բիձու լեզուն, ականջները, մազերը, ջուր էին վրա տալիս, որ ուշքի գա։

— Ը ՜ը՜ը,— մռնչալով վերջապես կամաց—կամաց ուշքի եկավ Կիրակոս բիձեն, շշմած աչքերը բաց արավ ու թույլ, խոր ընկած ձայնով հարցրեց.

— էս որտեղ ենք, ձեզ մատաղ...

— Ձեր պատի տակին ենք, որտեղ ենք, աչքդ բաց արա, տղամարդ ես։

— Աթին ո՞րտեղ ա, Աթին։ [հարցրեց կնոջը]

— Ա՛յ Աթին, հրես առաջիդ կանգնած։ [ասացին գյուղացիք ու Աթնին]

— Ապի՜,— կանչեց Աթին ու առաջ գնաց։

— Վա՜յ, Աթի ջան,— բացականչեց հայրն ու կրկին ուշքից գնաց։