էսպես են անում և անբուժելի հիվանդության (քոսի և այլն) դեպքում։
Ալեքսանդր Ամիրաղյանի պատմածը, որ հերը մորը ծեծելիս ամեն անգամ շունը գալիս էր հորը բռնում ետ քաշում։
№ 35
Эпизоды из охотн<ичей>жизни. Стр. 56.
Շունը. դեպք, պատմ<ություն>
Չալակն ուրիշի ու մեր հավերը ջոկում էր։
Մեր Թորլանը — անտառումը թուրքերը խանչալով խփել էին (այնուհետև) էն օրվանից, որտեղ թուրք է տեսնում, էլ դժար է լինում ազատելը։ Եվ միշտ ջոկում է թուրքը։
Թևը — որտեղ թևին անում մնում է — մինչև լուս, թեկուզ թևը ջուր լցվի — կողքին պպզում է մնում մինչև լուսը։ Եթե մյուս կողմը իրարանցում է պատահում թաքուն գնում է տեսնում ինչ է — ետ գալիս իր թևը պահում։
Ծնող ոչխար մնա — [թե կտր<կան>] մի որևէ քարի տակ մնում է կողքին, պահում, որ գառը ղշերը տանեն ոչ, ուտեն ոչ, աչքերը հանեն կամ կտրկան — մեջը մնում է, ետ է բերում։
Աբասթուման մի բժիշկ կա, Կրեստնիկով։ [Երբ] Մի տեղ գնալու ժամանակ երբեք իր ծառային չի ուղարկում կառքի ետևից, այլ շանը։ Շանն ասում է՝ գնա, ֆայտոն բեր և իսկույն վազում է գնում։ Գնում է ման գալիս, որտեղ դատարկ ֆայտոն է տեսնում, մեջը նստում է։ Կառապաններն էլ գիտեն, իսկույն քշում են շան տիրոջ դուռը։
Շունը եթե դունչը վեր է ոռնում — հրդեհ է գուշակում, թե ներքև — (մահ) մեռնել, թե նստած է ոռնում — իր մահը։
Հովվի շունը քիչ է ապրում — գրեթե տան շան կյանքի կեսն է ունենում, որովհետև գիշեր-ցերեկ հսկում է ու տանջվում (Ռոստոմ)։
Լավ դիտողը նկատած կլինի, որ շունը ունի իր անհատական պատկերը, և շան դեմքը մեռած չի, այլ կենդանի է, իմաստալի ու միշտ փոփոխական։ [Շան] Դեմքի էս շարժունությունը, արտահայտությունների հարստությունը առաջ է գալիս նրա ներքին մտավոր կարողությունից ու զարգացումից: էսպեսով էլ ամեն մի շուն իր դեմքն ունի և չի կարելի երկու շան դեմք շփոթել, ինչպես չի կարելի շփոթել երկու մարդու դեմք։
ՇՈԻՆԸ
№ 21 Наши домашние животные. Клетт и Гольтгоф.