Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/647

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է՛, վաղուց է մեռել մեր ծանոթը։ Նրանից հետո ես մեծացա, գրքեր կարդացի, շատ նոր բան սովորեցի։ Ինչքան սովորեցի, էնքան տեսա, որ ես քիչ բան գիտեմ։ Շան մասին էլ կարդացի, համ կարդացի, համ լսեցի, համ կյանքումը տեսա — և ահա էդ բոլորից մի բան եմ գրում, բայց ով գիտի դեռ ինչքան պակասություն [ինչքան սխալ կա] ունի էս իմ գրածը և ինչքան բան կա, որ ես չգիտեմ։

ՊԱՏՄՎԱԾՔԻ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎԱԾ ՔԱՂՎԱԾՔՆԵՐ ԵՎ ՄՇԱԿՈՒՄՆԵՐ

[Կենդանիների մեջ մինը կա, որ ամենից մոտիկն է մարդուն թե իր կապով, թե իր իմաստությունով, թե իր տված օգուտով, արած ծառայությունով, իր կյանքով ու մահով։ Մի խոսքով, մի կենդանի, որ եթե միայն լեզու ունենար, մարդ կլիներ, որին միայն լեզուն է պակասում, որ մարդու պես լիներ։]

Շան ծագումն

Ոմանք ասում են գիլից, ոմանք՝ շնագիլից, չախկալից, [ոմանք ասում են ինքնուրույն ցեղ է] ոմանք՝ և գիլից, և չախկալից, և աղվեսից, և ուրիշ անհետացած տեսակից։

— Մինչև 7 տեսակ սկզբնական — ապա թե կլիմայական, աշխարհագրական պատճառների խառնվելու և մշակույթի ազդեցության տակ առաջ են եկել եղած բազմազան տեսակները։

Բոլոր ցեղին անվանում են շան ցեղ։

<1 անընթ․> ման գալուց դառնում է մատների վրա ման եկող։ [Ետևի] Առաջի ոտներն ավելի են երկարում, քան ետևի։ Ամբողջ աշխարհքում կան, բացի Անտիլյան կղզիներից, Մադագասկարից և նոր Զելանդիայից։

Հաչելը տանու շան հատկությունն է։ Որտեղից է առաջ եկել՝ հայտնի չի։ Երևի տիրոջն իմացնելու պահանջից, որովհետև հաչելն էլ տեսակ–տեսակ է լինում՝ գողահաչ, թուրքահաչ, աղքատի հաչ, ղարիբահաչ, ապրանքահաչ, գիլահաչ։

№ 23

[Դեռ Էսօր Էլ աշխարհքի զանազան մասերում վայրենի ցեղեր կան։ Գիտությունը ցույց Է տալիս, որ Էսօրվան լուսավորված մարդկությունը <…>

Գիտնականներն ասում են մարդը մեզանից շատ հազար տարի առաջ վայրենի Է եղել ամեն տեղ։] Եվ նայած թե որտեղ Է գտնվել– լեռներում, անտառներում, գետափերին ու ծովափերին, թե լերկ-ընդարձակ տափաստաններում — ամեն տեղ Էլ հարմարվել Է իրան շրջապատող պայմաններին։ Կերել Է՝ ինչ որ կարողացել Է, ճանկել վայրենի պտուղներ, բույսեր[ի], սերմնահատիկներ, արմտիքներ [և զանազան կենդանիների միս] և (որսի միս) վերջապես քարով, փետով կամ նիզակով որս Է արել,