անի, իսկ որսի գործում վեց ամսական շունը ավելի շատ է հասկանում ու կարողանում, քան վայրենի մարդը 40 տարում։
Եվ առանց շուն ինչ կնշանակի որս։
Շան շնորհիվ են Ասիայի ժողովուրդներն ազատ մնացել էն ծանր աշխատանքներից, որ կլանում են [իրենց] Ամերիկայի կարմրամորթերի ամբողջ ժամանակը։ Էդ ժամանակը Ասիայի ժող<ովուրղները> գործ են դրել արդյունաբերության, արվեստների զարգացման վրա և էսպեսով էլ մի ժող<ովուրդ> ետ է մնացել ու մյուսը զարգացել, առաջ բերելով թե ֆիզիկական թե մտավոր տարբերություններ, որ էսօր զբաղեցնում են գիտնականներին։
էն երկիրներում, ուր շուն է եղել, մարդիկ կարողացել են հոտ կազմել, միս ունենալ ու դադարել են մարդակերությունից և հին [հով– վակ<ան>] խաշնարած ժող<ովուրդների> մեջ չկա մարդակերություն– ոչ քաղդեացիք, ոչ Եգիպտոս, ոչ մոնղոլ, ոչ թաթար, ոչ հայ, նույնիսկ էսկիմոսները, որ ապրում են հյուսիսի սառնամանիքում ու ձյուներում, մարդակեր չեն եղել, որովհետև շուն են ունեցել և դրանով են տարբերվել անշուն կարաիբներից։ Եվ հյուսիսային Ամերիկայի վայրենիներն էլ միայն էն ժամանակ դադարեցին մարդ ուտելուց, երբ [ տեր դարձան շան ու ձիուն) ունեցան շուն ու ձի։ Եվ ահա մինչդեռ սառույցի ու ձյունի մեջ ապրող լապլանդացի ( ), օստյակն ու սամոյեդը[1] մարդակերություն չգիտեն, որովհետև միշտ շուն են ունեցել և եղջերուների հոտեր են կազմել, միջօրեի, տաք երկրների բնակիչները, Բորնեոյի, Ցելեբեսի, Տիմորի ու նման երջանիկ ու բարելի [երկ<իրներում>] կղզիների բնակիչները [միշտ] մնացել են մարդակեր որովհետև շուն չեն ունեցել։
Եվ ինչ բան է մարդակերությունը — կերակուր։ [Երբ] 14
Կատաղությունը, որ կենդանուն դարձնում է կրոնական ֆանատիզմի ենթարկված մարդու նման — հատուկ է գիլին, ոչ թե շանը։
Քանի [շանը] մարդուն ճանաչում են, էնքան ավելի սկսում են հարգել շանը։
№ 19. Пергамин. Мир животных.
Շան ընդունակությունները
Ինչ որ տերն անում է, ինքն էլ հետևում է։ Տեսնում Է տերը լուսամատից նայում, ինքն էլ է վերև թռչում, նայում։ Փորում Է, ինքն Էլ սկսում Է թաթերով փորել և այլն։
Նյարդային և հոգեկան որոշ հիվանդություն ունեցող մարդկանց շներն Էլ հաճախ վարակվում են նույն հիվանդությամբ։
- ↑ Սամոյեդներին սխալ են [Սամո<յեդ>] Самоед ասում և այլն, Самовар.