ՍԵՎԱԳԻՐ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ԵՐԿԵՐ
Այս բաժնում տեղ են գտել անավարտ ու սևագիր պատմվածքներ, մանրապատումներ, դրամատիկական հատվածներ և այլ գեղարվեստական երկեր։ Դրանց մեծ մասն առաջին անգամ տպագրվել Է՝ ԵԺ III։ Պահպանված ինքնագրերի համեմատությունը այդ հրատարակության մեջ տպագրված բնագրերի հետ ցույց տվեց, որ վերջինիս մեջ կան բազմաթիվ բացթողումներ, սխալ ընթերցումներ, բնագրերի հատվածների անհարկի տեղափոխություններ ու կրճատումներ։ Դրանք ուղղված են ըստ ինքնագրերի։ Մյուս կողմից, նախորդ հրատարակության մեջ հեղինակային ուղղումներից շատերը ներկայացված են բնագրի մեջ ուղղանկյուն փակագծերով, որոնք, սակայն, բնագրային տարբերակի արժեք ունեն, ուստի և տեղափոխված են տողատակ (բացի «Տարբերակներ» բաժնում զետեղված բնագրերից)։
Այս հրատարակության մեջ տեղ են գտել նաև նորահայտ կամ ինչ–ինչ պատճառներ ով նախորդ հրատարակության մեջ տեղ չգտած բնագրեր, որոնց մի մասը գտնվում Է ԹԹ-ի, իսկ մյուսը՝ ԳԱԹ–ի Թումանյանի ֆոնդերում։ Այս նյութերի մի մասը հարում կամ լրացնում Է արդեն տպագրված և հայտնի բնագրերը, իսկ մյուս մասը ինքնուրույն բնագրային միավորներ են։ Առաջինների մեջ են մտնում «Խրախուսողները» վերնագրված բնագրի սկզբնական հատվածի մի նոր տարբերակ, մի նոր հատված «Հովհաննես թագավոր» դրամայից, երգիծական մի նոր մանրապատում՝ «Ազգային հանելուկ» վերնագրով և այլն։ Ինքնուրույն բնագրային միավորներ են «Մենակության ոգին», «Երազից հիշողություններ, հինգ տարի երազում», «Իգիթ Հակոբից», «Գրողի կյանքից», «Հրեշտակը» և այլ երկեր, զանազան գրառումներ։
Այս բաժնում զետեղված բնագրերը հեղինակը գրել Է հիմնականում 1890–ական թթ. մինչև 1900–ական թթ. առաջին կեսը։ Երկերի գերակշիռ մասը հեղինակի կողմից թվագրված չէ։ Բանասիրության մեջ Թումանյանի ստեղծագործության այս հատվածին անդրադարձել Է Ա. Ինճիկյանը իր «Հովհաննես Թումանյան» աշխատության մեջ (Երևան, 1969), որի դիտողությունները այս կամ այն երկի գրության թվականի կամ մոտավոր ժամանակաշրջանի մասին օգտագործված են ծանոթագրություններում։ Ընդ որում, այդ թվականները Ինճիկյանը որոշել Է՝ հիմք ունենալով բնագրերում մշակված թեմաների և գրողի ապրած ժամանակաշրջանի կամ նրա կյանքում տեղի ունեցած դեպքերի համադրման եղանակը։ Իհարկե, այս եղանակը չի կարող բացարձակապես ճշգրիտ