Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/808

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արդյունքների հասցնել, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Թումանյանի նամակներում ու հոդվածներում անչափ սակավ են տեղեկությունները սույն բաժնում զետեղված երկերի գրության թվականների մասին։

Բնագրերի մի մասի գրության թվականները որոշելիս (որոնց չի անդրադարձել Ա. Ինճիկյանը), հիմնվել ենք հեղինակի ձեռագրի առանձնահատկությունների վրա (թվագրված և անթվակիր բնագրերի համեմատության միջոցով)։ Այդ երկերից են՝ «Վիգեն Մամիկոնյան», «Հանեսն ու Խուդին», «Ստորոժ Մաթոսը», «Միշկեն», «Իգիթ Հակոբից», «Կտակը», «Մեծ որդին», «Վիճում են բոլորովին», «Ժողովում նա վեր է կենում»։ «Աշուրա», «Ի սկզբանե էր բանն–ի», «Նյութեր», «Խիղճը», «Երազից հիշողություններ»։ Պարզ է, որ այս եղանակով ևս գրության թվականը որոշելը մոտավոր է։

Նյութերը դասավորված են ժանրային սկզբունքով, որն արտահայտված է ենթաբաժինների վերնագրերում («Վիպակներ և պաամվածքներ», «Մանրապատումներ» և այլն), իսկ ենթաբաժինների ներսում՝ ժամանակագրական սկզբունքով։

Բնագրերի վրա հեղինակի կատարած աշխատանքը (ջնջումներ, հավելումներ և այն) ցույց է տրված տողատակերում, ընդ որում համապատասխան հատվածների վրա գրված թվանշանները մատնանշում են այդ շնչումների կամ հավելումների տեղը բնագրի մեջ։

ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ ԵՎ ՎԻՊԱԿՆԵՐ

ԴԵՊԻ ՀԱՅՐԵՆԻՔ

(էջ 427)

Առաջին անգամ՝ Ուհ 1, 308–339։

Ինքնագիրը սև լաթակազմ տետրում է, որի մասին վկայություն է թողել Գրիգոր Աղաջանյանը իր հուշերում․ «Ներսիսյան դպրոցի հոգաբարձությունը 1891–1892 թվականների ամառվա արձակուրդներին կազմակերպեց աշակերտական էքսկուրսիա դեպի հնադարյան հիշատակներով հարուստ վայրերը» (ԹԺՀ, 283, 943)։ Նրանց դիմավորողների մեջ է լինում նաև Թումանյանը։ Հուշագիրը պատմում Է. «Թումանյանը մի հաստ տետր ուներ սև կողով, որտեղ ինչ–որ բան Էր գրում» (ԹԺՀ, 382)։ Ըստ Հովհ. Խիզանյանի՝ 1894 թվականի ամռանը Թումանյանը գյուղատնտես Սարգիս Սահակյանից լսում Է «В стране свободы пески льются» տողերն ունեցող երգը, որը նրան շատ Է դուր գալիս, և նա մի քանի անգամ երգել Է տալիս այն (ԹԺՀ, 377–378)։ Նույն այս երգը ամբողջությամբ գրողն արտագրել Է հիշյալ «սև կողով» տետրում։ Այս անուղղակի փաստերը ենթադրել են տալիս, որ «Դեպի հայրենիք» վեպը գրվել Է մոտավորապես 1894–1894 թթ. ընթացքում։ Ա․ Ինճիկյանը նույնպես վեպի գրության սկիզբը համարում Է 1892 թվակականը (Ինճիկյան, 360)։

Ինքնագիրը պահվում է ԹԹ, նոր նյութեր, թղթ. № 9։