Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուղարկած շարականի 60 ռուբլին, «Արարատի» բաժանորդագինը, յուր ձեռնադրության պարտքերը…։

Ադամն ինչ ուներ, Եվային ինչ տար։— Սկսում են ժողովուրդ ու քահանա իրար ուտել․ ժողովուրդն այսքան է տալիս, քահանան շատ է ուզում, ժողովուրդը չունի, քահանան բողոքում, աղերսելով ուրիշ ժողովուրդ է պահանջում կամ մեռելը վեր դրած թողնում է, մինչև յուր ուզած վարձն ստանա…

Սրանից հետո քահանան սկսում է օրհնանքի տեղ անիծել―հայհոյել, ժողովուրդն էլ յուր կարգին։

Եվ այսպիսի քահանաներ ավելանում են օրեցօր, և այսպիսի քահանայության համար գլուխ են պատռում ժողովուրդ ու տիրացու։


1893 թ. ամառը Թիֆլիսի կոնսիստորիայի անդամ բար. Հովհ. քահ. Մարտիրոսյանը քննում էր Լոռու վիճակում տասը գործ։ Երկուսը երկու վանահայր վարդապետների (ընդամենը երկու վարդապետ կան այս վիճակում) վրա էր, որոնց վարք ու բարքից բողոքել էր ժողովուրդը, մնացածը տերտերների ու տերտերացուների գործեր էին։ Այդ գործերն այնքան էին բարդվել և սուր կերպարանք ստացել, որ սինոդն ու կոնսիստորը վճռել էին տեղն ու տեղը քննել։

Ես հետաքրքրված ուղեկցում էի քննիչ տեր հորը։ Ժողովուրդը գյուղերում երկպառակված, բաժանված, կռվում է իրար դեմ, ամեն մի կողմը մի տիրացվի է ուզում քահանայացնել։

Բայց ինչո՞ւ են սրանք մեկին ուզում, նրանք՝ մյուսին։ «Ընչի պտի», իրանց լեզվով պատասխանենք։ Պարզ անձնական հաշիվներից են բխում այս ընտրողների համակրությունը կամ հակառակությունը, և բոլորովին չնչին է նրանց գաղափարը քահանայի մասին, որի պաշտոնի ձևական և մեքենայական կողմն է նրանց միայն հասկանալի։ Նրանք զարմանում են, երբ որ լսում են, թե քահանան պետք է հոգա իրանց բարոյական և տնտեսական դրության մասին։ Դառը փորձերից հետո թերահավատ են դարձել, չեն հավատում որևէ պաշտոնյայի սրտացավության, անկեղծ, անկաշառ ծառայության

34