Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ընկերության նպատակը պարզած է կանոնադրության հետևյալ կետերում.

1. Իր անդամների նյութական դրության բարվոքումը։

2. Նրանց մտավոր, բարոյական և գեղարվեստական զարգացման նպաստելը։

3. Նյութական փոխադարձ օգնություն։

Էս երեք կետով եթե օգտվելու են մեծերը, ինչ կլինի որ փոքրերն էլ օգտվեն, չէ՞ որ փոքրից են մեծանում, աննշանից են նշանավոր դառնում։

Վերջապես մեր մեջ կան սկսնակներ, իսկ մենք, որ սկսնակ ենք եղել մի օր, գիտենք թե ինչ կնշանակի սկսնակ լինել մեր աշխարհքում։ Նրանց տաղանդի ու ապագայի վրա շատ հեշտ կարող են վեճ հարուցանել, ոչ գրական մարդիկ համարել ու թողնել դուրսը։ Բայց եթե երևակայենք, որ նրանց 10-ից կամ 20-ից մինը կարող է տաղանդավոր ու շնորհքով մարդ դուրս գալ մեր գրականության մեջ, դրա հետ կարող ենք գտնել և մեր խտրականության հանցանքի չափը։

Հայ գրողը եթե ուզում է գրականության մեջ զգույշ լինի ու խստապահանջ, թող էդպես լինի իր գրչի ու գրականության վերաբերությամբ, ոչ թե ուրիշների առաջ փակի օրենքով թույլ տված հիմնարկության դռները, մի հիմնարկության, որի անմիջական նպատակն է օգնել, զարգացնել ու բարձրացնել։

Շարունակելով հասարակության կարծիքը գրգռել նորաբաց Հայոց գրական ընկերության դեմ, «Մշակը» տարփողում է ցավագին բողոքելով, թե ընկերության ընդհանուր ժողովում ընտրական քվե չստացավ «իսկական գրող Շիրվանզադեն»։ Եվ գիտե՞ք երբ է բարձրացնում էս վայնասունը, նույնիսկ նրանից հետո, երբ Շիրվանզադեն ինքը հրապարակավ հայտարարել Է, թե ինքը չի եղել ընկերության ընդհանուր ժողովում, ոչ ոքի Էլ չի լիազորել իրեն կողմից երաշխավորելու և չի քվեարկվել, էն էլ ոչ թե պատահմամբ, այլ էդպես է նախորոշել։ Եվ էս բացատրությունից հետո էլ նրանք շարունակում են, թե՝ «իսկական գրող Շիրվանզադեն