Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակ, երբ դուք նրանցով կարողություն էիք դիզում, նրանք տառապում էին կարիքի մեջ։ Ինչո՞ւ։

Միթե հայոց ազգը [օգուտը] կխռովեր կամ հայոց գրականությունը կպղծվեր, եթե նրանք էլ իրենց գրվածքների արդյունքից գոնե տողավարձ ստանային։ Եվ նրանց ուղեղում այնքան են քարացած [ձեր] այդ [այլանդակ հասկացողությունը] հայացքը հայ հեղինակի իրավունքի վրա, որ համարձակվում եք նույնիսկ ստերով խալխի առջև ամաչեցնել գրողին, թե տեսեք, տեսեք, նա տողավարձ է ուզում [ինձանից]…

Տողավարձ կուզեմ, թե ինչ, այդ իմ բանն է. բայց կրկին հայտարարում եմ բոլոր դասագիրք հորինողներին, որ նրանցից ոչ ոք առանց իմ համաձայնության [ինձ] իմ գրվածքներից չդնի իր դասագրքի մեջ։

Իսկ այժմ գանք իմ բողոքին։ [Վերջացնեմ իմ բողոքը։]

Այսպես [ուրեմն] մենք կռվեցինք, որովհետև պ. Տեր-Ղևոնդյանը փոխել էր իմ ոտանավորը, ես արգելեցի, նա էլ խոստացավ լրագրում, որ էլ ինձնից ոտանավոր չի դնիլ իր դասագրքերում։

[Երկու անգամ նույնը։]

Մի տարուց հետո նույնը կրկնում է իր [դասագրքի] երկրորդ գրքի հառաջաբանում։

Սրանից հետո...

Այս օրերս իմ մի բարեկամը ցույց է տալիս այդ մարդու չորրորդ գրքում իմ մի ուրիշ ոտանավորը՝ «Արծիվն ու կաղնին», տպված 1904 թվին։

Ուրեմ նույն տարին, երբ լրագրում ինձ հայտնում էր, թե իրեն պետք չեն իմ ոտանավորները, միաժամանակ տպում էր իմ ոտանավորը։ Իսկ երբ 1905 թվի գրքի հառաջաբանում էր գրում, թե ինձ պետք չեն Թումանյանի ոտանավորները ոչ փողով, ոչ ձրի ու ծաղրում էր, թե տողավարձ է ուզում, այդ միևնույն ժամանակ իմ «Արծիվն ու կաղնին» իր չորրորդ գրքի մեջ տպած ծախում էր իմ ոտանավորը [բայց]… [ես դարձյալ չէի բողոքիլ, բայց…] բայց այդ բավական չի, և ոչ էլ դրա համար եմ ես այժմ բողոքում։ Այդ պարոնը իմ