Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գեղարվեստի ու գիտության տաճարի շեմքում։ Դրանից մի՞թե կնեղանա կոչումով գրողը։

Քննադատեցեք ինչքան կամենաք, լավ քննադատություն չեք կարողանում գրել, վատը գրեցեք։ է՛հ, ինչ անենք, եղածն էլ էդ է։ [Չեք հավանում] [վատը գրեք] [ասացեք] Ասեք տաղանդ չունես, գրվածքներդ անշնորհք են, չենք կարդում, չենք ուզում… Եվ չէ՞ որ շատ եք [էդպես բաներ] գրել, ո՞վ է ձեզ բան ասել։ էսպես է այժմ․ դուք ինձ ան‹վանի› բան‹աստեղծ› շնորհեցիք, բայց հավատացնում եմ ձեզ, որ էդ ես էլ գիտեմ, և տեսնում եք պարզ էլ ասում եմ, թեև ձեզ անշուշտ երևում է շատ տարօրինակ․ եթե սուտ ասեի, իհարկե, չէիք զարմ‹անա› ։ Իսկ էդ բանից հետո գալիս եք գրում՝ շանտաժ։

…Մի՞թե բանաստեղծի համոզմունքով, թեկուզ սխալ ասված խոսքից մարդ կնեղանա, մի՞թե կնեղանայի, եթե դուք ինձ հարց տայիք, թե էս ինչ բանից վերցրել եմ, օգտվել եմ՝ կամ քաղել, ամենայն հարգանքով պատասխանում եմ՝ ահա էս ժող‹ովրդական› երգերից, շարականներից և այլն և այլն։

Դուք առհասարակ բառերը չեք հասկանում, մանավանդ, երբ նրանք заграничный են։

Ո՛չ, [պ<արոն>, հայհոյանքը կամ] պասկվիլն էն է, որ դուք մեկին վիրավորական խոսք եք ասում, վարկաբեկում եք առանց ապացուցանելու։ Բայց եթե դուք ցույց եք տալի մեկի տգիտությունը և տգետ եք ասում, ցույց եք տալի սուտն ու ստախոս եք ասում, մեկի ստահակությունն ու ստահակ եք ասում [ սրա՞ն, ինչ եք ասում] ինչպե՞ս անենք [Էն էլ մանավանդ] էն էլ երբ գործ ունեք էդքան հաստ կաշվի հետ։] Վերջապես մեկին մարդասպան եք ասում ու ցույց եք տալի, որ նա մարդասպան է, մի՞թե դա հայհոյանք է, պասկվիլ է:

Բայց չի կարելի վեր կենալ, առանց աջ ու ձախ նայելու, գրողին պարսավել, գող ասել, [քաղաքավարի պ‹արոն›] ջենտլմեն Բագրատունի, չի կարելի շանտաժիստ ասել [ջենտլմեն] ուսուցիչ Դրամբյան, չի կարելի ժանտախտ ասել, ո՛վ մարդիկ։ Եվ չի կարելի էդ տեսակ բաները տպել,