Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խորն է ու լուրջ[1]), էս մասնավոր դեպք չի բնավ, և ոչ էլ [մի խեղճ ու կրակ] որևէ Դրամբյան։

Երևակայեցեք թե ես մինչև անգամ օգտված լինեի հենց Հայկունու ժողոված ժողովրդական նյութերից, հետո ի՞նչ... [և ոչ էլ Դրամբյանի]։ Մի Դրամբյան չի հասկանում, կբացատրեի ու [ամենքն էլ կտեսնեին, որ ես վարվել եմ շատ օրինավոր, և ոչ էլ Դրամբյանի տգիտությունն է պատճառը] նա էլ կհասկանար, նրանից ավելի հասկացող համարված չհասկացողներն էլ։

Անպատկառ է խոսե՞լ. դրա վրա էլ թափ կտայի ձեռքս և դարձյալ չէի զայրանալ։ Մի խոսքով, ոչ թե նրա արածն է ինձ զայրացնում, այլ նրա հոգին, ոչ թե Դրամբյանը, այլ դրամբյանիզմը։ Դժբախտաբար ես ճանաչում եմ էդ հոգին» մեր մարդասեր հոգին [թունավորի]... չար հոգի, որ թույն ունի իր մեջ և միշտ գալիս է «կծու խայթիչ լեզվով» միշտ վնասելու, սպանելու մտքով և որովհետև [ամեն չար ու ամեն չարություն] չարը միշտ կեղծավոր է լինում միաժամանակ և երբեք իր կերպարանքով չի առաջ գալի․ սա էլ գալիս է «գրականությունը մաքրելու» խոսքով, «գրականության սիրով»...

Իսկ եթե մի որևէ գաղտնի դրդում են ունենում, միշտ լինում է ստոր, օրինակ «գումարներ են դիզում․․․» [փոքրիկ մարդու հոգին էլ մեծ լինի] («Մշակ», № ) կամ՝ «եղն ով ուտի, ճմուռն ով»։

Բայց ձայնից իսկույն ճանաչում ես [մարդը գազանը] մարդուկը։

Ինչպե՞ս կարող է պատահել, որ գրականությունը մի քիչ սիբոզ ու հարգող մարդը թեկուզ նրա ամենահամեստ ներկայացուցչին, էլ չեմ ասում հայտնի դիրք ունեցող մեկին, ինչպես ինքն է [ասում] գրում, հենց առաջին բերանը բաց անելիս, հենց առաջին հարցը տալիս [սկսեր] ծեփեր շանտաժով, ավերիչ ժանտախտով ու բոյկոտով...

  1. ) քան թե կարծում են շատերը առհասարակ։ Հետո կտեսնենք, որ դրա պատճառը ոչ թե մի որևէ խեղճ ու կրակ Դրամբյան է, [որ էսօր ինձ ասում է] այն էն չար հոգին, որ վաղուց խոսում է ու թունավորում ու պարծենում իր կծու խայթիչ լեզվով և սեր ու հարգանք է կեղծում։