Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



III

Московск<ие> вед<омост> թերթը հոդված է տպել Պոլսի Բերայի միտինգի մասին և հիշատակելով [որ հայերը համակրանքով չեն վերաբերվել էդ միտինգին] երիտթուրքերի հալածանքները առանձնապես կանգ է [առել] առնում իմ [հոդվածի] բողոքի վրա [և] ու հայտնում է իր ուրախությունը։ [Նույնն ստացել]։ Նույն հոդվածը ստացել է և Голос Кавказа թերթը։

Ավելի հաճելի բան չկա մարդու համար, քան ուրախություն տալը, մարդկանց էս մեր տխուր ու ցավերով լիքը անցավոր աշխարհքում։ Եվ ես, որ գրեթե անընդունակ եմ մարդկանց ատելու, շատ եմ սիրում մարդկանց ուրախություն տալ, բայց ազնիվ ուրախություն։ Եվ ում։ Ով ուզում է լինի, միանգամայն ով ուզում է լինի, թեկուզ իմ [թշնամին լինի] թշնամուն։

Բայց ինչից են ուրախացել [Московскис ведомости ու Голос Кавказа] [հիշյալ] հիշած թերթերը։ [Բանից դուրս] Նրանից, որ մենք բողոքել ենք Պոլսի միտինգի դեմ և զայրացել ենք, որ Տաճկաստանից կոտորածների ու ճնշումների և հալածանքների հայրենիքից, մեջքներն արած 20 հազար դիակին հայ ճառախոսը կամ թուրք էֆենդին կենդանի մնացած ադանացիների և կոտորածի սպասող [մնացած] հայերի առջև ս. Երրորդություն եկեղեցու բեմից, մատները թափ են տալի դեպի Ռուսաստան, թե էնտեղ խուզարկում ու ձերբակալում են հայերին... Սրա համար եք ուրախանում...

Շատ տարօրինակ ուրախություն, որ շատ տխուր բան է ասում։ էս մարդիկն ուրեմ էն կարծիքի են եղել, որ մենք Ռուսաստանի ու Տաճկաստանի մեջ տարբերություն չենք [դրել] նկատել, և նոր են իմանում։

Ինչ մեծ բան է, ի սեր աստծո, մի՞թե դուք կարծում եք, թե ճիշտ որ մենք 20000 [մարդու հոգու] կոտորածն ու բանտարկությունը իրարից չենք տարբերում։ Ո՛չ, մենք ավելի քան ովևէ...