Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/574

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



1887

ՄԻ ԱՎԱՆԴՈԻԹՏՈԻՆ

(էշ 7)

Թումանյանի առաջին գրավոր ելույթն է։ Անստորագիր տպագրվել է «Նոր-Դար», 1887, 15 օգոստոսի, № 136։

Այս հոդվածի մասին տեղեկություն է հաղորդում բանաստեղծի բարեկամ Ա. Աբովյանը։ ԳԱԹ-ում պահվող «Իմ հիշատակարանը» ձեռագիր հուշերում նա գրում է. «Թումանյանը առաջին անգամ գրական ասպարեզ մտավ «Նոր-Դար» օրաթերթում՝ մի նամակ տպագրելով Դսեղ գյուղի ընդհանուր նկարագրությամբ և գյուղացիների նիստ ու կացի մասին»։

Որպես բանաստեղծի գրչին պատկանող երկ առաջին անգամ հրատարակել է գրականագետ էդ. Ջրբաշյանը (տե՛ս ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների Տեղեկագիր, 1963, № 12, էջ 69—73)։

Արտատպվում է «Նոր-Դարից»։

Առնչվում է «Քաջերի կյանքից» պատմվածքին (տե՛ս սույն հրատարակություն, հ. 5)։

1Իր մենագրության մեջ («Հովհաննես Թումանյան, կյանքի և ստեղծագործության պատմությունը», Երևան, 1969) Արամ Ինճիկյանը քանիցս անդրադարձել է այս հոդվածին և սրանում հիշատակված պատմական հուշարձաններին («Սիրուն խաչ», Բարձրաքաշ ս. Գրիգորի վանք և այլն)։

Նույն գրքում, տարբեր առիթներով նա խոսում է նաև «Խորենացու «Տենչայր Սաթենիկ» հատվածի առթիվ», «Բորչալվում», «Տաղանդ և բթամտություն», «Մեր նախորդ շրջանի բանաստեղծները», «Գրողի նամակները» և այլ հոդվածների մասին։

2Կիրակոս Գանձակեցին «նետողաց ազգ» անվանում է թաթարներին (տե՛ս Կիրակոս Գանձակեցի, «Պատմություն Հայոց», Մոսկվա, 1858, էջ 135—137)։