Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/577

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

{{Աջաթև|

Թարգմանություն

Մեր սերնդին եմ ես նայում դառնաթախիծ.
Եվ մթին է, և դատարկ ողջ ապագան նրա,
...Առանց պայքարի ենք թողնում կյանքի շեմին.
Բարու, չարի Հանդեպ սառն ենք ստորաբար,
Չնչին ենք, փոքրոգի արհավիրքի ժամին

(Մ. Ցու. Լերմոնտով, Երկերի ժողովածու երեք հատորով, հ. I, Երևան, 1965, էջ 208—209)։

1895

ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԸՆԿԵՐՈԻԹՅԱՆ «ԼՈՏՈՆ»

(էջ 49)

Տպագրվել է Մշ, 1895, 26 դեկտեմբերի, № 149, որտեղից և արտատպվում Է։

¹Հրատարակչական ընկերությունը հիմնադրվել Է 1880 թ., մինչև 1882 թ. կոչվել Է «Հայերեն գրքերի հրատարակության Թիֆլիսի ընկերություն», այնուհետև՝ «Թիֆլիսի հայոց Հրատարակչական ընկերություն»։ 1900 թ. մարտի 15-ին Կովկասի կառավարչապետ Գ. Ս. Գոլիցինի հրամանով փակվել, ապա կրկին վերաբացվել Է՝ կոչվելով «Կովկասի հայոց Հրատարակչական ընկերություն»։

1896

{{Կենտրոն|ԱՐԳԵԼՔՆԵՐ}

(էջ 50)

Տպագրվել Է Տզ, 1896, 29 սեպտեմբերի, № 38, Էջ 599—601, «Մատենախոսություն» բաժնում, այնուհետև՝ ԵԺ IV, 22—25։

Արտատպվում Է Տզ-ից։

¹Մշ, 1896, № 104-ի «Վերջին շունչը» հոդվածն ստորագրված Է «Սուրեն»։