Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԴԵՊԻ ՄԵԾ ԿՅԱՆՔԸ


(Հայ օպտիմիստի խորհրդածություններից՝ մեծ պատերազմի ու հայկական խնդրի առիթով)

«Բնությունը կենդանի է ստեղծել,— մարդը հառաջադիմության արդյունք է»։

Էսպես են որոշել մարդկային իմաստությունն ու գիտությունը։

Հիրավի, երբ խորաթափանց հայացքով նայում եք դեպի ետ, անցած հեռավոր ժամանակների աղջամուղջում ձեր աչքին մռայլ պատկերանում է մարդակեր մարդը, ապա երբ նորից դառնում եք դեպի ձեր չորս կողմը, տեսնում եք, որ մարդը էսօր ոչ թե մարդակեր չի, այլև մարդասպանությունն էլ նրա կյանքում արդեն համարվում է մի դժբախտ դեպք, որի վերացման համար նա մեծ մտահոգություն ունի՝ բարոյական պատվերներով, պետական օրենքներով, գեղարվեստական և ուրիշ հազար ու մի արտահայտություններով։

Դեռ սրանից էլ ավելին։ Տեսնում եք՝ նրա մեջ արմատանում, զարգանում ու ծավալ է առնում ալտրուիզմի՝ այլասիրության լայն զգացմունքը, որ առաջնորդում է դեպի հանրամարդկային եղբայրությունը։

Եվ դեռ սրանից էլ դենը։ Նրա մեջ հետզհետե որոշվում, շեշտվում ու հաստատվում է կենդանասիրության խոր ու վսեմ զգացմունքը, որ տանում է դեպի տիեզերական մեծ կյանքը։

Եվ, անշուշտ, ուրախությունով պետք է նկատեինք էս հառաջադիմությունը, եթե մեր հեռավոր գեղեցիկ երազները չլինեին ու մեր ազնիվ անհամբերությունը։

Այո՛, մենք շատ ենք հեռու էն լավ մարդուց ու լավ կյանքից, որ երազում են լավագույն երազողները, բայց ակներև հառաջադիմությունը դեպի նրանց է տանում։

Էսպեսով հառաջադիմությունը, ամենակողմանի կերպով առած, մի աստվածային աշխատանք է, որ կատարում են