Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


«Վերքերի» և սրանց մոտավոր ու հեռավոր հետևանքների պատմությունն է մեծ մասամբ։

Եվ զարհուրելին էն է, որ ուրիշ կերպ չէր էլ կարող լինել, անկարելի էր։ Պետք է լիներ էն, ինչ որ եղավ։

Ստատիստիկան ցույց է տալիս, որ բոլոր ազգերի մեջ գրեթե հավասար են մարդ ու կին։ Հազար տղամարդու դեմ գալիս է հազար ու վեց կամ յոթը կին։ Եթե կան ազգեր, որոնց մեջ կինը պակաս է տղամարդուց, էդ էլ գլխավորապես հենց էն մահմեդական ազգերն են, որոնց օրենքով ամեն տղամարդ կարող է մի քանի կին ունենա, հարեմ պահի։

Արդ, հարց է առաջ գալիս, եթե իրենք չունեին, ո՞րտեղից էին էդքան կին հավաքում իրենց հարեմները։

— Իրենց հարևան ու հպատակ ժողովուրդներից։

— Կամքո՞վ…

— Ո՛չ, ջարդում էին, խլում, զոռով տանում։

Եվ էսպես էլ դարերի ընթացքում մահմեդական տիրապետության տակ վրացի ժողովրդի հռչակավոր գեղեցկությունը պատիժ դարձավ իրեն համար։ Նա ստիպված էր, իր պարտության դեպքում, տարեկան հազարավոր վրացուհիներ ղրկի մահմեդական հարեմները, իբրև տուրք։ Վրաց Թեյմուրազ թագավորի վկայությամբ միայն Գուրիայի արքեպիսկոպոսը տարեկան տասներկու հազար աղջիկ էր ուղարկում Թուրքիա, ութսունն էլ սուլթանին նվեր։ Եվ դեռ մինչև էսօր էլ մահմեդական զորքերին, կովկասյան պատերազմների ժամանակ, «Գյուրջիստանի գյոզալների»՝ Վրաստանի սիրունների անունով են ոգևորում։ Իսկ ոտի տակ ընկած Հայաստանում շարունակ աղջիկներ էին ժողովում ու դուրս քաշում, և հայերը ստիպված էին իրենց աղջիկներին տներում փակել, կանանց երեսը ծածկել, գեղեցկուհիներին տգեղացնել, այլանդակել, կամ տղի շորեր հագցնել, թեև տղան էլ չէր ապահով<վ>ած էդ համատարած հարեմում։

Էլ չեմ ասում գերեվաճառությունը հարեմին կին մատակարարելու համար, և գերեվաճառության շուկաները՝ Երևանը, Բայազեդն ու մանավանդ Ախլցխան, ուր միայն 1829