Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


առաջադրած է ռուս կառավարությանը և որի վերնագիրն է «Памятная записка о нуждах грузинского народа»։ Մեջը թված են վրացի ժողովրդի կարիքները և առաջադրած նրա գրեթե բոլոր ցանկությունները՝ գրականություն, դպրոց, եկեղեցի, ագրար խնդիրներ, դատարան, ավտոնոմիա և այլն, և այլն։

Ի՞նչ կա որ… Եվ շատ լավ են արել։ Թո՛ղ ամեն մի ժողովուրդ պարզ ու անկեղծ մեջտեղը դնի իր ցանկությունները, որ պետությունն իմանա ու հոգա։ Պետությունը մի ամբողջություն է, որ պետք է հոգա իր բաղկացուցիչ մասերի կարիքները և ապահովի ո՛չ միայն նրանց ֆիզիկական գոհությունը, այլև էն ամեն իրավունքները, որ չեն խանգարում ուրիշների և ամբողջի բարեկեցությանը։ Եվ երանի թե միշտ էլ կատարվեն ինչպես վրաց ժողովրդի, էնպես էլ ամեն մի վրացու լավ ցանկությունները։ Աշխարհքում եթե ժողովուրդներ կան, որոնք իրենց դարավոր ազնիվ մաքառումների, վսեմ ձզտումների և սրտի պարզության համար արժանի են լավագույն օրերի՝ անկասկած դրանցից է վրացի ազգը։ Ու ինչո՞ւ հայը նրա երջանկության ցանկացողը չպետք է լինի։

Էս ամենը առաջ է զալիս նրանից, որ պ. պ. Грузин-ը, Скальпель-ը և իրենց ընկերները կարծում են, թե ռուսներից հովանավորված մի քաղաքականություն կա հայերի կողմից՝ իրենց երկրից գաղթել, գալ լցվել Կովկաս, հեղեղել ու կործանել Կովկասը… Եվ ահա էստեղից էլ հայ գաղթականությունը նրանց աչքում դառնում է վառոդ, որ բռնկելու է հարևան ազգերի բարի հարաբերությունները («Закавк. речь», № 227)։

Էս տեսակ հասկացնողն ու էս տեսակ մտածողը, իհարկե, կբռնկի։ Մարդիկը չեն իմանում, թե ինչ որ իրենց համար վառոդ է, մեզ համար՝ կրակ է, և միջումն էրվում ենք։ Չեն իմ անում, թե ինչ որ իրենց աչքում քաղաքականություն է երևում, իրոք մի սոսկալի աղետ է ու համահայկական դժբախտություն։ Բնավ չգիտեն, թե հայերը իսկի չեն ուզում իրենց երկրից գաղթել, գնալ ուրիշ երկիրներ լցվել, որ, ընդհակառակը,