Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սկզբում սև ու կապույտ թղթերը պիտի ջոկել, կապույտը բաժանել խաղացողներին, սևը թափել մեջտեղը։ Ապա խաղացողներից մինը կառնի սև թղթից մինը և բարձր կկարդա։

Ով ունի դրա պատասխանը, կպատասխանի ու կծածկի հարցը։ Էսպես կշարունակեն ով շուտ վերջացնի իր ձեռքի թղթերը, նա կտանի։

Սկզբում, մինչև հանելուկների անգիր սովորելը, կարելի է համարներն էլ կարդալ։


ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱԾՆԵՐ
ԼՈՏՈ

Առածը առնված է առակներից, հեքիաթներից և ուրիշ հին զրույցներից՝ նրանց իմաստի խտացումն է կարճ ու ամփոփ ձևով։

Առածը կյանքի երևույթների բազմակողմանի ու բազմադարյան փորձերի վերջնական եզրակացությունն է։

Առածը, ինչպես հնոց խոսք, մեծանաց կամ մեծերի ասած, միշտ ժողովրդի բերանումն է և օրենքի ուժ ու նշանակություն ունի՝ առանձնապես արևելքում։

Ի նկատի ունենալով ազգային առածների ահագին նշանակությունը, մանավանդ երբ մարդ փոքրուց է նրանց ընտելանում, «Մանուկ» ընկերությունը հրատարակում է Հայկական առածների լոտոն, որ մեր երեխաների համար և՛ սիրելի է լինելու և՛ օգտաբեր։

Խաղի բացատրությունը

Խաղում են սովորական լոտոյի ձևով։ Տախտակները բաժանում են խաղացողների մեջ, ապա թե խաղացողներից