Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
1917



«ПОЭЗИЯ АРМЕНИИ» ԳՐՔԻ ԵՐԿՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

Մինչև օրս շատ ռուս մարդիկ էին եկել մեր երկիրը– բայց երբեք իրենց հետ չէին բերել էն ազնիվ զգացմունքը, էն սերն ու հարգանքը դեպի մեր ցեղի ինքնուրույն կյանքն ու ստեղծագործական հանճարը, ինչ որ միանգամից տեսանք, երբ հանդես եկան ռուս բանաստեղծները խմբովին Վալերի Բրյուսովի առաջնորդությամբ՝ նրա խմբագրած «Поэзия Армении» գրքի մեջ։

Մի զարկով ահագին գործ կատարվեց, մի գրքով միանգամից լայնածավալ շրջաններում առաջ եկավ ու հաստատվեց նոր վերաբերմունք։

Սակայն էս մասին հետո։ Էսօր ուրիշ նպատակ ունեմ։

Ասում են «Поэзия Армении»-ի սպառվելու վրա է, շուտով ձեռնարկելու են երկրորդ տպագրությանը։ Ցանկալի է՝ երկրորդ տպագրությունը, ինչքան հնարավոր է, ազատ լինի էս առաջինի սխալներից։

Թեպետև «Поэзия Армении»-ի թարգմանությանը մասնակցել են ռուսաց գրեթե բոլոր առաջնակարգ բանաստեղծներն ու թարգմանիչները, բայց գործը հեշտ գործերից չի և միանգամից, էն էլ էս ծավալով, գլուխ չէր գալու անթերի։

Թե ինչ առավելություններ կամ ինչ թերություններ ունեն ռուս բանաստեղծներն էս գրքի մեջ, անշուշտ, ցույց կտան ու կգնահատեն արժանավոր կերպով մեր մամուլի մեջ, բայց ես ուզում եմ խոսել մի թերության մասին, որ