Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էդ միևնույն ժամանակ Վրաստանը, որ ավելի ամբողջ էր մնում, ավելի էլ զորանալով, Դավիթ վերաշինողի և նրա նշանավոր թոռան՝ Թամար թագուհու օրով մի շարք հաջող կռիվներ մղելով մահմեդական մնացած իշխանների դեմ՝ իր սահմաններն ընդարձակեց։

Ահա էդ շրջանումն է, որ Վրաստանի ազդեցությունը տարածվում է և Լոռու վրա։ Ասում եմ՝ ազդեցությունը, որովհետև Լոռին էդ ժամանակ ուներ իր թագավորներն ու իշխանները և իր հայկական զորքը, որ արձանագրված են և վրաց պատմության մեջ։

Եվ էդ շրջանում Լոռին հանդիսանում էր շրջակա և հեռավոր հայ գավառների համար մի տեսակ լուսավորության կենտրոն իր Հաղպատ ու Սանահին վանքերով, ուր հավաքված էին ժամանակի նշանավոր գիտնականները, կային հարուստ գրադարաններ, որոնցից և դուրս են եկել շատ նշանավոր գիտնականներ, պատմիչներ ու հռետորներ։

Բայց էս ժամանակից, XIII դարում, Խաչակրաց արշավանքները վերջացան, եվրոպական զորքերը ետ դարձան դեպի իրենց երկիրները ու նորից մահմեդական հեղեղն սկսվեց դեպի Հայաստան ու Վրաստան։

Իրար ետևից ջարդվեցին ու չքացան մանր-մունր հայ թագավորություններն ու իշխանությունները, ժողովուրդը մեծ քանակությամբ փախավ զանազան կողմեր և ամենից առաջ դեպի Վրաստան։ Բայց հզոր թշնամին Հայաստանը վերջացնելուց հետո ընկավ Վրաստանի վրա ու Վրաստանը, շարունակ ավերվելով մերթ իր թագավորների հավատուրացության գնով, մերթ ամեն տեսակ անպատմելի հարկեր վճարելով, մերթ ըմբոստանալով և նորից ու նորից ջարդվելով, մի կերպ քարշ տվեց իր իշխանությունը, մինչև որ, վերջապես, ճարահատված միացավ Ռուսաստանին։

Ռուսաստանը, մի դարից ավելի տիրելուց և մահմեդական պետությունների դեմ կռվելուց հետո, հանկարծ բոլշևիզմի հոսանքով ետ հոսեց դեպի իր ներսերը և մի կարճ ժամանակ կրկնվեց հին պատմությունը՝ Հայաստանն ու