Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներկայացուցչին, վերջապես մի մարդու, որ դեռ 13 տարեկան հասակում թարգմանել է Հոմերոսը և որի մկրտության օրը տասնևհինգ հազար ձու է կոտրվել՝ էս տեսակ մի մարդու վայել է, որ ավելի պարզ ու համարձակ խոսեր։

Ե՞ս պետք է լինեմ պատմությունից վախեցողներից մինը։ Ահա ես կանգնած եմ մեջտեղը ու տեղի չեմ տալու ոչ մի քայլ, միշտ իմ խոսքերի ու իմ գործերի տերը։

Միայն թե պատմությունը գա, ոչ թե փոքրիկ մարդկանց կասկածելի հիշողություններն ու փոքրոգի ակնարկները մարդկանց գերեզմանների վրա կամ զանազան մութ անկյուններում։


ՄԻ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ

Պ<արոն> Ե. Լալայանը «Հորիզոն»-ի № 65-ում սկզբունքով հավանելով նուկն թերթի № 63-ի առաջնորդողը, որ հայոց ընկերությունների մեջ նպատակահարմար աշխտանքի բաժանումն է պահանջում, միաժամանակ մի անբացատրելի չկամությամբ փուլ է գալիս Հայոց գրական ընկերության գլխին առիթ առնելով հանգ. Արասխանյանի և Ախվերդյանի գրադարանների խնդիրը։

Ազգագրական ընկ<երությանը> տալով «ընդհանուր հայկական» տիտղոսը, երևի նրա համար, որ անունի մեջ ազգ բառը կա, և արտոնելով նրան ամեն իրավունքներով, Հայոց գրական ընկերությանն անվանում է «ոչ այս, ոչ այն», բողոքում է նրա երեկույթների ու ձեռնարկությունների դեմ, իսկ որ գլխավորն է, ասում է նրա ներկա վարիչները, մինչև այժմ Ընկերության բուն նպատակի համար, խեղճ գրողին օգնել, մի կոպեկ անգամ չեն ծախսել։

Ասում է՝ Հայ գրողների ընկերության նպատակից բոլորովին դուրս է գրադարան ունենալ, և իբրև թե նրա դերը պիտի կայանա միմիայն փոխադարձ օգնության մեջ։

Եվ՝ իր էս նեղ միտքն ասեմ, թե տգեղ ցանկությունը՝ առաջ վարելու համար էնքան է իրեն կորցնում, որ Հայոց