Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հնարավորություն են տալու հայ գյուղացուն ցուցադրելու իր ստեղծագործական կորովը։

Մեր ձեռնարկի համաժողովրդական բնույթի գիտակցության և միահամուռ աջակցության հավատով կոչ ենք անում ձեզ, հայրենակիցներ.

Շուտափույթ հասցրեք «Հայաստանի օգնության կոմիտեին» առաջին հերթին հաց, սերմացու, գյուղատնտեսական գործիքներ, զգեստ, դեղորայք և դրամ, ապահովելու բնակչությունը սովամահության վտանգից, ընդունելու և տեղավորելու երեք տարի աստանդական կյանք վարած այն գաղթականներին, որոնք հոգնած ու ընչազուրկ դառնում են իրենց հայրենիքը։

Մթերքների հետ ուղարկեցեք և ձեր տնտեսական ու տեխնիկական կենդանի ուժերն ու ձեռնարկները, որոնք կարողանան կյանքի կոչել բնական հարստություններով այնքան առատ մեր երկիրը և տնտեսապես կազդուրել բացառիկ ջանասիրությամբ օժտված մեր գյուղացիությունը։

Երկիրն ու ժողովուրդը սպասում է մեր կենդանի և ակտիվ գործակցության։

Մենք պիտի կատարենք, մենք կկատարենք մեր ընդհանուր պարտքը։

Նախագահ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ,
Փոխ նախագահ Ար. Երզնկյան, անդ. քարտ.
Եր. Թաղիանոսյան, նախագահության անդամներ.
1. Լեո
2. Ալեքս. Պապովյան
3. Գր. Չուբարյան
4. Տիգ. Իսախանյան
5. Լևոն Սարգսյան


ՍՈՎԻՑ ՎԱՏԹԱՐԸ

Աշխարհքում դժար է երևակայել մի ավելի անարդար երևույթ, քան երբ հողագործ մարդը տարեն տասներկու