Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անունով կոչվում էին թերթի կամ կուսակցության զինվորները։ Եվ աստված հեռու տաներ, եթե մեկն ու մեկը էդ ճորտերից համարձակվեր իրեն ազատ զգալ, մեկուսանալ կամ հեռանալ։ Կհայհոյեին ու կհալածեին ամենաանզուսպ ձևերով։ [Կար և մի ուրիշ ձև. անուններն ու գրվածքները մոռացության տալ, երբեք չհիշել, միշտ ջնջել] և հների մեջ էլ ամենավատն ու անհամբերողը եղել է «Մշակը», որ պարծենում էր [իր մտրակով] իր ազատամտությամբ ու իր մտրակով, միաժամանակ, որը հաճախ գրողների ու գեղարվեստագետների մասին [և նույնիսկ գեղարվեստի մասին] էնպես բաներ էր գրում կամ ինչպես հանգ<ուցյալ> Արծ<րունին>-մտրակում, որ էսօր [անկարելի] ամոթ է նույնիսկ արտատպելը։ [Ամեն մինը, որ հետագայում մի հայացքով ետ դառնա մեր հին թերթերը նայելու, շատ զարմանալի հայտնություններ կանի մեր նոր սերնդից։

Բայց էդ ամենի դեմ բողոքելով միաժամանակ ես ասում եմ, նրանք գրականությամբ չեն պարապում]։

Մի խոսքով՝ օբյեկտիվ վերաբերմունքը դեպի գրողն ու գրականությունը նոր բան է մեր կյանքում և արդի քննադատության, մեր նոր սերնդի գործն է։

Սակայն նորանցյալ հրապարակախոսության մեղքը, անպատասխանատու խոսքեր շպրտելը, տակավին իսպառ չի անհետացած մեր բարքերից և դեռ գոյություն ունի մեր բարքերի մեջ, թեև շատ մեղմ ու անարդար է, [թե պահանջում են գրականությանը մեծ տեղ տալ, մենք ինքներս փակել ենք մեր ընկերությունը կամ ոտանավորին շատ տեղ տալ]։

Ես ուզում եմ առանձնապես նկատել պ. Վարանդյանի հոդվածի երկու կետը։ Նա [պնդում է, թե հայ բանաստեղծը] ցանկանալով, որ հայ բանաստեղծը չմնա Սայաթ֊Նովայի, Րաֆֆիի կամ Սունդուկյանի կուլտուրական մակարդակի վրա՝ նրա ինտուիտիվ ուժը հաստ <ատելով> հանդերձ, ցավով հայտարարում է [թե] նրա մտավոր սահմանափակությունը,