բաշխման գաղափարը ինձ համար էնքան սուրբ է ու վսեմ, բայց ինձ սոցիալիստ չեմ անվանել երբեք։
Մի կողմից քաշվում եմ, որովհետև ոչ մեկը չեմ կատարյալ։ Քրիստոսն ասում է՝ երկու շապիկից մեկը տուր չունեցողին, իսկ ես մի քանի շապիկից մեկն էլ չեմ տալիս հաճախ։
[Սոցիալիզմն էլ հո․․․ էնքան բուրժուական հակումներ կան մեջս, որ գրեթե․․․]
Մյուս կողմից էլ վախենում եմ, որովհետև մեյդանը լիքն են կեղծ ու այլանդակ քրիստոնյաներով ու կեղծ սոցիալիստներով։ Էսպես կոչված գայլագեմ քրիստոնյաների ու սոցիալիստների բազմությունով, քրիստոնեության ու սոցիալիզմի գաղափարի զինվորների բազմությունով, քրիստոնեության ու սոցի<ալիզմի> գաղափարախոսներով։
Միտքս պարզեմ։
Գաղափարները մեծ բաներ են։ Մեծ գաղափարները մարդկանց [դարձնում են] մեծացնում, զորացնում ու ազնվացնում են, մի խոսքով, մարդը դառնում է գաղափարական։ Բայց դրա համար [հարկավոր] պետք է մարդու գլուխը էնքան մեծ ու բանական լինի, որ մի որևէ մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մարսվի։
[[Դժբախտաբար] Մեծ մասամբ էսպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ՝ գլուխն է մտնում գաղափարի մեջ]։
Այո՛, սովորաբար փոքր գլուխներն իրենք են մտնում մեծ գաղափարների մեջ, ինչպես մեծ ծովի մեջ ու էս տեսակ մարդիկ հոգեպես, բարոյապես, մտավորապես խեղդվում են ու դառնում են ո՛չ թե գաղափարական, այլ, եթե կարելի է էսպես ասել՝ գաղափարագար։ Իսկ սա նույնքան դժբախտ երևույթ է, ինչքան խելացիի հանդեպ խելագարը։
Էս տեսակ մարդիկ ո՛չ թե առողջ դատում են, այլ դուրս են տալիս, և [քանի] հավատալով, [որ] իրենք գաղափարի զինվորներ են, իրենք իրենց տաքանում են ու դառնում են վտանգավոր և մինչև անգամ դաժան և խորշելի արարածներ,