ապրելը ձրիակերություն է դատապարտում և պահանջում է աշխատանքի և վաստակի արդար բաշխումը]։
Եվ ահա նրանցից հետո էսօր մեր առաջին է էսօրվան սոցիալիզմը, որի էությունն է աշխատանքի-վաստակի արդար բաշխումը։
Եվ ահա էսպեսով, ինչպես տեսնում ենք, մարդկության մեծամասնության [խնդիրն ու] դատն է դրված հրապարակում, առանց ազգի խտրության։
Արդ, ինչի մեջն է տարբերությունը էդ մեծ դատի վերաբերությամբ, ինչով են տարբերվում հին ու նոր ժամանակները։ Հին ժամանակը աղքատի և զրկվածի դատը հիմնված էր խղճմտանքի վրա և անհատական գործ էր, մեր ժամանակներում նա հիմնված է հասարակական գիտակցության վրա և կազմակերպված քաղաքական գործ է։ Մեկը կրոնական-բարոյական պահանջ ու պարտականություն էր, մյուսը քաղաքական ու քաղաքացիական պահանջ ու հասարակարգ։
[Մեկի մարմնացումը] Մեկը իր բարձր արտահայտությունը գտավ քրիստ<ոնեության> մեջ, մյուսը՝ սոցիալիզմի։ Մեկը տարածվեց առաքյալների ձեռքով, մյուսը հեղ<ափոխական> պրոպագանդիստների։ Մեկը մարմնացավ քրիստ<ոնեական> եկեղեցու մեջ, դարձավ եկեղ<եցական> նվիրապետություն և մյուսը արտահայտվեց հասարակապետությունների կերպարանքով և առայժմ իր ամենաբարձր արդյունքին է հասել ռուսական բոլշևիզմի մեջ։
Մեկը մեծապես մյուսի ժառանգն է, ինչ-ինչ ծանոթություններով։
Մեկը եղբայր է ասում մարդկանց, մյուսը՝ ընկեր։
Առաջին կոմունիստական կազմակերպությունները եղան քրիստ<ոնեական> վանքերը։
<ԺՈՂՈՎՈԻՐԴՆԵՐԻ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>
Հայաստանի բարձրավանդակը (քաղաքակիրթ) ժող<ովուրդների> համար հրապարակ չի եղել, բայց գտնվելով